00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբխազիան իր բողոքն է հայտնել Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ

© Sputnik / Томас ТхайцукМинистерство иностранных дел Абхазии
Министерство иностранных дел Абхазии - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2024
Բաժանորդագրվել
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի և կփոփոխի իր դիրքորոշումն այս հարցում»։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։
Նշենք, որ հուլիսի 3-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսի էր այցելել։ Վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլին շնորհակալություն էր հայտնել Միրզոյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բանաձևին կողմ քվեարկելու համար։ Երկու կողմերը հայտարարել էին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված է 1999 թվականի Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ Հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին ծեծված արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- նշված է մեկնաբանությունում։

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի և կփոփոխի իր դիրքորոշումն այս հարցում»։
Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջին անգամ կողմ է քվեարկել Վրաստանի ներկայացրած «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բանաձևին։ Մինչ այս Երևանը ձեռնպահ էր մնում։
Լրահոս
0