00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսին ողջունում է Երևանի և Բաքվի` սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը. ԱԳ նախարար

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Իյա Դարչիաշվիլին
Արարատ Միրզոյանն ու Իյա Դարչիաշվիլին - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2024
Արարատ Միրզոյանն ու Իյա Դարչիաշվիլին
Բաժանորդագրվել
Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և պատրաստ է իր ներդրումն ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Թբիլիսին ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը և հուսով է, որ խաղաղության գործընթացի դրական դինամիկան կպահպանվի։ Թբիլիսիում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և պատրաստ է նպաստել կառուցողական երկխոսության խթանմանը խաղաղության և կայունության պահպանման համար», - ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով` իրենք հայ գործընկերոջ հետ քննարկել են նաև տարածաշրջանի մարտահրավերներն ու հնարավորությունները և նշել խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն առանձնահատուկ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, որոնք երկար դարերի պատմություն ունեն։ Նա վստահ է, որ Միրզոյանի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին կողմ քվեարկելու համար (ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսին բանաձև է ընդունել, որը ճանաչում է բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների` Աբխազիա և Հարավային Օսեթիա վերադառնալու իրավունքը։ ):
Վրացի նախարարն ընդգծել է, որ Երևանն ու Թբիլիսին վճռականորեն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը գտնվում է Վրաստանի առևտրային գործընկերների 10-յակում և այն երկրների առաջին եռյակում, որտեղից ամենաշատ զբոսաշրջիկներն են գալիս։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թբիլիսի է մեկնել պաշտոնական այցով։ Միրզոյանը վերջին անգամ աշխատանքային այցով Վրաստանում էր եղել 2022 թվականի մարտին։
Լրահոս
0