https://arm.sputniknews.ru/20240703/rusastany-dadarecnum-e-ekhkhv-in-ir-andamakcutjuny-77926685.html
Ռուսաստանը դադարեցնում է ԵԽԽՎ անդամակցությունը
Ռուսաստանը դադարեցնում է ԵԽԽՎ անդամակցությունը
Sputnik Արմենիա
ՌԴ սենատորներն ու Պետդումայի պատգամավորները վստահ են, որ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող խորհրդարանականների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներին մասնակցության... 03.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-03T13:48+0400
2024-07-03T13:48+0400
2024-07-03T14:00+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ռուսաստան
ռդ դաշնային խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77926334_0:156:2048:1308_1920x0_80_0_0_6680c4e1dadf9d271dd84b6ebdbad929.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի խորհրդարանը (նախ Դաշնության խորհուրդը (վերին պալատ), ապա Պետական դուման (ստորին պալատ)) ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի պատվիրակության մասնակցության դադարեցման մասին հայտարարության նախագիծը։Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել ԵԱՀԿ ԽՎ–ին դատապարտել ՀՀ–ում ժողովրդավարության անկումըՌուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեին անհապաղ տեղեկացնել ԵԱՀԿ ԽՎ-ին՝ կազմակերպությունում ՌԴ պատվիրակության մասնակցության դադարեցման մասին:Փաստաթղթում նշված է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակությունը մտացածին պատրվակներով բազմիցս զրկվել է երկխոսությունը շարունակելու, լիագումար նիստերի և վեհաժողովի ղեկավար մարմինների աշխատանքներին լիարժեք և իրավահավասար մասնակցելու հնարավորությունից: ԵԽԽՎ-ն Հայաստանի մասին բանաձև է ընդունել՝ ողջունելով ՀՀ իշխանությունների քայլերըՌԴ սենատորներն ու Պետդումայի պատգամավորները վստահ են, որ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող խորհրդարանականների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներին մասնակցության սահմանափակումների կիրառումն անթույլատրելի է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77926334_228:0:2048:1365_1920x0_80_0_0_8230cc02e7014429f86f03cf8beda6f5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ռուսաստան, ռդ դաշնային խորհուրդ
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ռուսաստան, ռդ դաշնային խորհուրդ
Ռուսաստանը դադարեցնում է ԵԽԽՎ անդամակցությունը
13:48 03.07.2024 (Թարմացված է: 14:00 03.07.2024) ՌԴ սենատորներն ու Պետդումայի պատգամավորները վստահ են, որ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող խորհրդարանականների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներին մասնակցության սահմանափակումների կիրառումն անթույլատրելի է:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի խորհրդարանը (նախ Դաշնության խորհուրդը (վերին պալատ), ապա Պետական դուման (ստորին պալատ)) ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի պատվիրակության մասնակցության դադարեցման մասին հայտարարության նախագիծը։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեին անհապաղ տեղեկացնել ԵԱՀԿ ԽՎ-ին՝ կազմակերպությունում ՌԴ պատվիրակության մասնակցության դադարեցման մասին:
«Ես խնդրում եմ Գրիգորի Բորիսովիչին (Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կարասինին, - խմբ.)՝ սենատորների քվեարկությունից հետո անհապաղ հեռագրեր ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, որն այժմ գումարված է Ռումինիայում, որպեսզի, եթե նրանց մոտ գոնե ինչ-որ դիվանագիտության նշույլներ են մնացել կամ խիղճ ու էլի ինչ-որ բան՝ հնչեցնեն իրենց գործունեության վերաբերյալ Դաշնային ժողովի հայտարարությունը։ Փորձեք դա անել ամենաօպերատիվ ձևով, ինչպես պայմանավորվել ենք», - ասել է Մատվիենկոն խորհրդի լիագումար նիստի ընթացքում։
Փաստաթղթում նշված է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակությունը մտացածին պատրվակներով բազմիցս զրկվել է երկխոսությունը շարունակելու, լիագումար նիստերի և վեհաժողովի ղեկավար մարմինների աշխատանքներին լիարժեք և իրավահավասար մասնակցելու հնարավորությունից:
ՌԴ սենատորներն ու Պետդումայի պատգամավորները վստահ են, որ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող խորհրդարանականների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներին մասնակցության սահմանափակումների կիրառումն անթույլատրելի է: