00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն որքա՞ն հեռու կգնա ՀՀ–ի հետ հարաբերություններում. ներկայացնում է դեսպանը

© Photo : official site of the President of RAՀՀ–ում ԵՄ դեսպան
ՀՀ–ում ԵՄ դեսպան - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2024
ՀՀ–ում ԵՄ դեսպան
Բաժանորդագրվել
ՀՀ–ում ԵՄ դեսպանը նշել է` ՀՀ–ի հետ իրենց աշխատանքի արդյունավետությունը միշտ չէ, որ 100 տոկոսանոց է, քանի որ իրավիճակը կախված է նաև մյուս գործընկերների պահվածքից՝ նկատի ունենալով Թուրքիային և Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Եվրամիությունն իր գործիքակազմը առավելագույնս օգտագործում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ «ՀՀ–Արևելյան գործընկերություն–ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը` պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում Փաշինյանն ասել էր, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։
Դեսպանի խոսքով` ԵՄ–ն փորձում է աջակցել ինչպես հայ–թուրքական, այնպես էլ հայ–ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։
«Այդ աշխատանքի արդյունավետությունը միշտ չէ, որ 100 տոկոսանոց է, քանի որ իրավիճակը կախված է նաև այդ գործընկերների պահվածքից։ Այնուամենայնիվ, ԵՄ–ն առավելագույն ջանքերն է գործադրում տարածաշրջանում հաղորդակցությունների հաստատմանն ու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին աջակցելու համար»,– ընդգծեց Մարագոսը։
Խոսելով Հայաստանի հետ համագործակցության երկկողմ ծրագրերի մասին՝ նա նշեց, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելությունը կարելի է արդյունավետ համարել. այն ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հարցում։
«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը երկար նախապատրաստվելուց հետո մտնում են իրականացման փուլ։ ԵՄ ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ–ում արդեն ներդրվել է ավելի քան 600 մլն եվրո: Այժմ ներդրումների պորտֆելը կաճի, քանի որ կսկսեն կառուցվել նշված ենթակառուցվածքները»,– ասաց Մարագոսը:
Նա ավելացրեց, որ ԵՄ–ի և Հայաստանի հետագա համագործակցությունն արդեն նախանշված է, և այժմ երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն որոշումներ կայացնելու և դրանց կատարմանը հետևելու համար:
Եվրոպայի աչքում Հայաստանը «էկոնոմ դասի էշելոնում» է. Ադոնց
Լրահոս
0