https://arm.sputniknews.ru/20240703/mahacats-zintsarajvoghn-inqn-iren-hrazenajin-vnasvatsq-e-pattsharel-kzaki-hatvatsum-manramasner-77931797.html
Մահացած զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել կզակի հատվածում. մանրամասներ
Մահացած զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել կզակի հատվածում. մանրամասներ
Sputnik Արմենիա
Դեպքը տեղի է ունեցել դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում։ 03.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-03T15:06+0400
2024-07-03T15:06+0400
2024-07-03T15:44+0400
զինծառայող
ինքնասպանություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877935_0:0:1601:901_1920x0_80_0_0_958f425ca077f477be4049855631475b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Դեքպը տեղի է ունեցել դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, ժամը 00։45-ի սահմաններում։ Զինծառայողին անմիջապես տեղափոխել են կայազորային հոսպիտալ, իսկ ժամը 02։20-ի սահմաններում նա գիտակցության չգալով` մահացել է։Ձևավորվել է քննչական խումբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված AK տիպի ինքնաձիգը։Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել է, որ Սարգիս Խաչատրյանը 20 տարեկան էր, Սոթք համայնքից, ուներ 3 եղբայր և մեկ քույր, տան ավագ երեխան էր։ Հայրը մի քանի տարի առաջ է մահացել։Սարգիսը «Պաշտպան հարենյաց» ծրագրով էր զորակոչվել բանակ։ Դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877935_90:0:1510:1065_1920x0_80_0_0_335622e96fa4f6273c64aea2cda5e17d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, ինքնասպանություն, հհ քննչական կոմիտե
զինծառայող, ինքնասպանություն, հհ քննչական կոմիտե
Մահացած զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել կզակի հատվածում. մանրամասներ
15:06 03.07.2024 (Թարմացված է: 15:44 03.07.2024) Դեպքը տեղի է ունեցել դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեքպը տեղի է ունեցել դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, ժամը 00։45-ի սահմաններում։ Զինծառայողին անմիջապես տեղափոխել են կայազորային հոսպիտալ, իսկ ժամը 02։20-ի սահմաններում նա գիտակցության չգալով` մահացել է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել զորամասում կամ զինծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվը և արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու հոդվածով։
Ձևավորվել է քննչական խումբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված AK տիպի ինքնաձիգը։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
Հիշեցնենք, որ
Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել է, որ Սարգիս Խաչատրյանը 20 տարեկան էր, Սոթք համայնքից, ուներ 3 եղբայր և մեկ քույր, տան ավագ երեխան էր։ Հայրը մի քանի տարի առաջ է մահացել։
Սարգիսը «Պաշտպան հարենյաց» ծրագրով էր զորակոչվել բանակ։
Դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասում։