00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սագինտաևն առաջարկել է ՇՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագրի իրականացման պլանը ստորագրել ՀՀ–ում

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցԲակիտժան Սագինտաև
Բակիտժան Սագինտաև - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2024
Բաժանորդագրվել
Բանակցությունների մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ և ՇՀԿ երկրների համագործակցության հեռանկարները:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՇՀԿ քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման պլանը կարող է ստորագրվել այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինի հետ բանակցությունների ընթացքում։
ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և ՇՀԿ երկրների համագործակցության հեռանկարները ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Ուշակովը բացահայտել է, թե ովքեր են հրավիրվել «ՇՀԿ պլյուս» ձևաչափով առաջին հանդիպմանը
Սագինտաևը նշել է, որ ներկայում ավարտվում է հուշագրի իրականացման միջոցառումների ծրագրի նախապատրաստումը:
Խոսելով «ԵԱՏՄ-ՇՀԿ» ձևաչափով հետագա փոխգործակցության հնարավորությունների մասին՝ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության պետությունների շահագրգռվածությունը տարածաշրջանում միջազգային տրանսպորտային միջանցքների, մուլտիմոդալ և կոնտեյներային փոխադրումների, բեռնափոխադրումների թվայնացման զարգացման գործում: Այս կապակցությամբ Սագինտաևն առաջարկել է առաջիկայում ՇՀԿ մասնակից երկրների տրանսպորտի նախարարների և ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի համատեղ խորհրդակցություն անցկացնել:
Կողմերը քննարկել են նաև ՇՀԿ կենտրոնակայանում «ԵԱՏՄ-ի օրեր» անցկացնելու մասին ԵՏՀ նախաձեռնությունը:
ՇՀԿ-ում մարտահրավերների և սպառնալիքների հակազդման կենտրոն կստեղծվի․ Լավրով
Մինն իր հերթին նշել է, որ ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի փոխգործակցության գործոնը ավելի ու ավելի ծանրակշիռ է դառնում ժամանակակից համաշխարհային ճարտարապետության մեջ:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Լրահոս
0