https://arm.sputniknews.ru/20240703/mer-gvortsiqakazmn-aravelagujns-ogtagvortsum-enq-taratsashrjani-khaghaghutjan-hamar-maragvos-77916497.html
ԵՄ–ն որքա՞ն հեռու կգնա ՀՀ–ի հետ հարաբերություններում. ներկայացնում է դեսպանը
ԵՄ–ն որքա՞ն հեռու կգնա ՀՀ–ի հետ հարաբերություններում. ներկայացնում է դեսպանը
Sputnik Արմենիա
ՀՀ–ում ԵՄ դեսպանը նշել է` ՀՀ–ի հետ իրենց աշխատանքի արդյունավետությունը միշտ չէ, որ 100 տոկոսանոց է, քանի որ իրավիճակը կախված է նաև մյուս գործընկերների... 03.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-03T11:39+0400
2024-07-03T11:39+0400
2024-07-09T15:58+0400
հայաստան
եվրամիություն
վասիլիս մարագոս
թուրքիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65289612_0:0:1600:900_1920x0_80_0_0_2c61c8843572145bca1b2586f1614d38.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Եվրամիությունն իր գործիքակազմը առավելագույնս օգտագործում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ «ՀՀ–Արևելյան գործընկերություն–ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը` պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում Փաշինյանն ասել էր, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։Դեսպանի խոսքով` ԵՄ–ն փորձում է աջակցել ինչպես հայ–թուրքական, այնպես էլ հայ–ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։Խոսելով Հայաստանի հետ համագործակցության երկկողմ ծրագրերի մասին՝ նա նշեց, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելությունը կարելի է արդյունավետ համարել. այն ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հարցում։«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը երկար նախապատրաստվելուց հետո մտնում են իրականացման փուլ։ ԵՄ ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ–ում արդեն ներդրվել է ավելի քան 600 մլն եվրո: Այժմ ներդրումների պորտֆելը կաճի, քանի որ կսկսեն կառուցվել նշված ենթակառուցվածքները»,– ասաց Մարագոսը:Նա ավելացրեց, որ ԵՄ–ի և Հայաստանի հետագա համագործակցությունն արդեն նախանշված է, և այժմ երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն որոշումներ կայացնելու և դրանց կատարմանը հետևելու համար:Եվրոպայի աչքում Հայաստանը «էկոնոմ դասի էշելոնում» է. Ադոնց
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/04/65289612_182:0:1382:900_1920x0_80_0_0_39dbb8e7cbb105318e96810e89d32dcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, վասիլիս մարագոս, թուրքիա, ադրբեջան
հայաստան, եվրամիություն, վասիլիս մարագոս, թուրքիա, ադրբեջան
ԵՄ–ն որքա՞ն հեռու կգնա ՀՀ–ի հետ հարաբերություններում. ներկայացնում է դեսպանը
11:39 03.07.2024 (Թարմացված է: 15:58 09.07.2024) ՀՀ–ում ԵՄ դեսպանը նշել է` ՀՀ–ի հետ իրենց աշխատանքի արդյունավետությունը միշտ չէ, որ 100 տոկոսանոց է, քանի որ իրավիճակը կախված է նաև մյուս գործընկերների պահվածքից՝ նկատի ունենալով Թուրքիային և Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Եվրամիությունն իր գործիքակազմը առավելագույնս օգտագործում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ «ՀՀ–Արևելյան գործընկերություն–ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը` պատասխանելով հարցին, որը վերաբերում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում
Փաշինյանն ասել էր, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։
Դեսպանի խոսքով` ԵՄ–ն փորձում է աջակցել ինչպես հայ–թուրքական, այնպես էլ հայ–ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։
«Այդ աշխատանքի արդյունավետությունը միշտ չէ, որ 100 տոկոսանոց է, քանի որ իրավիճակը կախված է նաև այդ գործընկերների պահվածքից։ Այնուամենայնիվ, ԵՄ–ն առավելագույն ջանքերն է գործադրում տարածաշրջանում հաղորդակցությունների հաստատմանն ու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին աջակցելու համար»,– ընդգծեց Մարագոսը։
Խոսելով Հայաստանի հետ համագործակցության երկկողմ ծրագրերի մասին՝ նա նշեց, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելությունը կարելի է արդյունավետ համարել. այն ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ ՀՀ հետ հարաբերությունների զարգացման հարցում։
«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը երկար նախապատրաստվելուց հետո մտնում են իրականացման փուլ։ ԵՄ ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ–ում արդեն ներդրվել է ավելի քան 600 մլն եվրո: Այժմ ներդրումների պորտֆելը կաճի, քանի որ կսկսեն կառուցվել նշված ենթակառուցվածքները»,– ասաց Մարագոսը:
Նա ավելացրեց, որ ԵՄ–ի և Հայաստանի հետագա համագործակցությունն արդեն նախանշված է, և այժմ երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն որոշումներ կայացնելու և դրանց կատարմանը հետևելու համար: