00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի և Հայաստանի առանձին մարզերի միջև առևտրաշրջանառությունն աճել է 2,5 անգամ. դեսպան

© Photo : official site of the Embassy of RA in RFПосол Армении в России Вагаршак Арутюнян на встрече с главой Екатеринбурга (12 мая 2023). Екатеринбург
Посол Армении в России Вагаршак Арутюнян на встрече с главой Екатеринбурга (12 мая 2023). Екатеринбург - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2024
Բաժանորդագրվել
Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնային մակարդակով ավելի քան 200 համաձայնագիր է ստորագրվել:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի առանձին տարածաշրջանների միջև ապրանքաշրջանառությունը երկու տարվա ընթացքում աճել է 2,5 անգամ, ինչը պայմանավորված է ձեռք բերված համաձայնություններով, ընդ որում` աճի ներուժը դեռ սպառված չէ: Բելգորոդում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 շրջաններ համաձայնագրեր են ստորագրել մեր մարզերի հետ։ Դա հանգեցրել է նրան, որ Ռուսաստանի շրջանների հետ մեր կապերն այդ մակարդակով ամրապնդվել են։ Ապրանքաշրջանառությունը վերջին 2 տարում առանձին տարածաշրջանների միջև աճել է 2-2,5 անգամ, դրանք լուրջ ցուցանիշներ են։ Եվ դա ամբողջ ներուժը չէ»,- նշել է դիվանագետը` ընդգծելով, որ Հայաստանը ծրագրում է կապեր հաստատել Բելգորոդի մարզի հետ։
Հարությունյանը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու ՌԴ-ն դաշնային մակարդակի ավելի քան 200 համաձայնագիր ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում շուրջ 30-ը` միայն վերջին երկու տարվա ընթացքում:
«Պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերի ինչ–որ հոդվածներով, առանձին մարդկանց արտահայտություններով, այլ միջպետական համաձայնագրերով։ Մենք նպատակ ենք դրել ամրապնդել մեր կապերը, հատկապես միջմարզային մակարդակում»,-ասել է Վաղարշակ Հարությունյանը։
ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված տան տարածք
Դեսպանը կարևորել է նաև Հայաստանի և Ռուսաստանի ազգային համայնքների դերը, որոնք երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հիմքն են։
«Մենք համատեղ (պատմություն. խմբ.) ենք անցել միասնական պետության կազմում, սկզբում Ռուսական կայսրության, հետո ԽՍՀՄ-ի։ Եվ այսօր շատ դժվար ժամանակներ ենք, երբ ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ազդեցություն են ունենում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի վրա։ Բայց մենք նորագույն պատմության մեջ արժանի ճանապարհ ենք անցել Ռուսաստանի Դաշնության հետ»,-ասել է Հարությունյանը։
Նշենք, որ համապետական մակարդակով Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 2,8 անգամ` հասնելով 7,3 մլրդ դոլարի։ Այն կազմում է Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 35%-ը։
Լրահոս
0