https://arm.sputniknews.ru/20240701/hh-despann-ajcelel-e-belgvorvodum-ukrainaji-zinvats-uzheri-kvoghmic-avervats-tan-taratsq-77842213.html
ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված տան տարածք
ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված տան տարածք
Sputnik Արմենիա
Հայ դիվանագետը նշել է, որ տեղի ունեցածը հոգեբանական ազդեցություն է ունենում քաղաքի ամբողջ բնակչության վրա: 01.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-01T13:32+0400
2024-07-01T13:32+0400
2024-08-19T15:02+0400
վաղարշակ հարությունյան
բելգորոդ
ռուսաստան
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/01/77862838_0:0:1281:721_1920x0_80_0_0_716e58f6cf2e104a17fe83bbb4d9cdba.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի- Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռի հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը, դա ազդում է ոչ միայն տուժածների վրա, այլ նաև հոգեբանական ազդեցություն է թողնում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ մեկ զգացողություն կարելի է ունենալ` կարեկցանք, այս վշտի ողջ մասշտաբի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն է առաջանում, որ այս ամենը հնարավորինս արագ ավարտվի»,-լրագրողներին ասել է հայ դիվանագետը Բելգորոդ կատարած աշխատանքային այցի ընթացքում։Բելգորոդն ու դրա շրջակայքը մայիսի 12-ին զանգվածային գնդակոծության էին ենթարկվել Ուկրաինայի կողմից։ Խոցված արկերից մեկի` «Տոչկա–Ու» հրթիռի բեկորները վնասել են Բելգորոդի Շչորս փողոցում գտնվող բնակելի տասը հարկանի շենքը, ամբողջությամբ փլուզվել է մուտքը: Զոհվել էր 17 մարդ։Հայաստանը և Բելգորոդի մարզը միջտարածաշրջանային համագործակցության համաձայնագիր են ստորագրել
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/01/77862838_20:0:1065:784_1920x0_80_0_0_d90399b1b2ff4a5f7285c3ca39ccadb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշակ հարությունյան, բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, видео
վաղարշակ հարությունյան, բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, видео
ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված տան տարածք
13:32 01.07.2024 (Թարմացված է: 15:02 19.08.2024) Հայ դիվանագետը նշել է, որ տեղի ունեցածը հոգեբանական ազդեցություն է ունենում քաղաքի ամբողջ բնակչության վրա:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի- Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռի հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի վայր, հաղորդում է
ՏԱՍՍ-ը:
«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը, դա ազդում է ոչ միայն տուժածների վրա, այլ նաև հոգեբանական ազդեցություն է թողնում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ մեկ զգացողություն կարելի է ունենալ` կարեկցանք, այս վշտի ողջ մասշտաբի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն է առաջանում, որ այս ամենը հնարավորինս արագ ավարտվի»,-լրագրողներին ասել է հայ դիվանագետը Բելգորոդ կատարած աշխատանքային այցի ընթացքում։
Բելգորոդն ու դրա շրջակայքը մայիսի 12-ին զանգվածային գնդակոծության էին ենթարկվել Ուկրաինայի կողմից։ Խոցված արկերից մեկի` «Տոչկա–Ու» հրթիռի բեկորները վնասել են Բելգորոդի Շչորս փողոցում գտնվող բնակելի տասը հարկանի շենքը, ամբողջությամբ փլուզվել է մուտքը: Զոհվել էր 17 մարդ։