00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:13
47 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց տնտեսական խորացող կապեր ունենք ՌԴ-ի հետ. Պարսյան

© Sputnik / Andranik GhazaryanՏնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայում
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2024
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Տնտեսագետն այն համոզմանն է, որ ՌԴ–ի հետ մեր տնտեսական կապերը քաղաքական որևէ կուրսի փոփոխության դեպքում էլ չեն փոխվի, քանի որ կան փոխշահավետ, սերտ կապեր։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Տնտեսական առումով Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փոխադարձ բավականին խորացող հարաբերություններ, որքան էլ ՀՀ և ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից հնչեն միմյանց ուղղված մեղադրանքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ իշխանության քաղաքական կուրսի փոփոխությունը դեպի Արևմուտք տնտեսական ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել մեր երկրին Ռուսաստանի հետ հարաբերություններում և ԵԱՏՄ շրջանակում։
Տնտեսագետը հիշեցրեց, որ օրինակ, այս տարվա 4 ամսվա տվյալներով` մեր արտաքին առևտրի 60 տոկոսը բաժին է ընկել ՌԴ–ին, մինչդեռ 2023 թ. այն կազմել էր ընդամենը 35–40 տոկոս։
«Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն տնտեսական առումով ունենք բավականին լավ հարաբերություններ հատկապես ԵԱՏՄ շրջանակում։ ՀՀ–ն և ՌԴ–ն միմյանց համար տնտեսական կարևոր երկրներ են դարձել և կարողանում են լուծել կենսական նշանակության շատ խնդիրներ»,– նկատեց Պարսյանը։
Օրինակ` արևմտյան պատժամիջոցների ֆոնին Հայաստանն օգնում է Ռուսաստանին` լուծելու տարբեր սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման և Ռուսաստան հասցնելու խնդիրը։ Նաև դա պատճառ դարձավ, որ ՀՀ տեխնիկա վերաարտահանվող ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գլխավորեց 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Բացի այդ, վերջին 5 ամսվա ընթացքում ՀՀ-ի միջոցով ՌԴ–ն կարողացել է մոտ 4.5 մլրդ դոլարի ոսկի է վաճառել։
Պարսյանը նորմալ է համարում, որ ՀՀ–ն այս պահին ընդգծված պրոռուսական քաղաքականություն չի վարում, այլապես արևմտյան պատժամիջոցները չէին ուշանա նաև Հայաստանի նկատմամբ։ Արդյունքում Ռուսաստանի հետ արտահանման, ներմուծման, փոխանցումների հնարավորությունները չէին լինի։
Փարիզում սուրճ խմելը գայթակղիչ է, բայց գին ունի. Արամյանը` ԵԱՏՄ–ից ԵՄ շրջադարձի մասին
«ՀՀ կառավարությունը ցույց է տալիս պրոարևմտյան քաղաքականություն, բայց գործնականում ֆինանսապես, տնտեսապես փոխադարձ սերտ կապերի մեջ է ՌԴ–ի հետ»,– ընդգծեց Պարսյանը։
Երբ ՀՀ իշխանությունների կողմից ակտիվանում են պրոարևմտյան հայտարարությունները, ըստ նրա` ՌԴ–ից, բնականաբար, հնչում են նախազգուշացումներ էներգակիրների թանկացման, արտահանման հետ կապված խնդիրների մասին։
«Չմոռանանք, որ ՀՀ–ն իր էներգակիրների 80 տոկոսը ներկրում է ՌԴ–ից։ Երբ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսային հատվածների աղետը, ռուսական «Հարավկովկասյան երկաթուղին» 2–3 ամսվա փոխարեն երկաթուղու աշխատանքները կարողացավ վերականգնել շատ կարճ ժամանակում` մոտ կես ամսում։ Արդյունքում էներգակիրների ներկրումը ՀՀ շարունակվեց նույն տեմպով։ «Հարավկովկասյան երկաթուղին» կարող էր, չէ՞, ձգձգել, սակայն դա չարեց»,– նշեց տնտեսագետը։
Նույնը, նրա խոսքով, վերաբերում է Լարսի անցակետին, որը ժամանակ առ ժամանակ տարբեր պատճառներով փակվում է։
«Այս և մնացած խնդիրները հնարավոր է և պետք է լուծել ոչ թե տարբեր հարթակներում, օրինակ` ԵՄ–ում բողոքելով ռուսների դեմ, այլ խոսելով ռուսների հետ ու փոխշահավետ լուծումների հանգելով, քանի որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելու տեղ կա»,– վստահ է Պարսյանը։
Նրա համար անընդունելի են նաև ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե այլևս չեն գնալու Բելառուս։ Ըստ տնտեսագետի` ճիշտ է` այս երկրի հետ մեր առևտրաշրջանառությունն այնքան էլ մեծ չէ, սակայն Բելառուսը ԵԱՏՄ երկիր է, ու մեր խնդիրները պետք է լուծենք միության շրջանակում։
«Նման կտրուկ հայտարարությունները վնասում են հենց ՀՀ իշխանություններին։ Օրինակ` ԵԱՏՄ շրջանակում խորհրդաժողով է տեղի ունենալու Մինսկում, ու չգնալ, չլուծել խնդիրդ, ինչ է այն անցկացվելու Բելառուսում` սա անհասկանալի մոտեցում է։ Եթե Բելառուսը հակահայ հայտարարություններ է անում, նույնն անում է նաև Թուրքիան, սակայն մեր իշխանությունները շարունակում են շնորհավորել նրանց տոները և այլն»,– ընդգծեց Պարսյանը։
Ըստ նրա` ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ մեր տարածաշրջանում ինչպես մեր հարևանների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ պետք է հնարավորինս պահպանել կապերը. այո, հնարավոր է` նրանք հակահայկական հայտարարություններ անեն, սակայն չպետք է նեղանալ և չաշխատել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Անհնար է տարանջատել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Անդրեյ Արեշև
Լրահոս
0