00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի ծրագիրն ու Հայաստանի շահերը. ի՞նչ կլինի, եթե գործի Անկարայի առաջարկած ճանապարհը

Նավահանգիստ - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2024
Նավահանգիստ
Բաժանորդագրվել
Ոսկանյանի կարծիքով` Թուրքիայի կողմից նախաձեռնվող ու առաջ մղվող տրանսպորտային նոր ծրագիրը հակասում է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Թուրքիայի առաջարկած «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագիրը հավակնում է դառնալ Մերձավոր Արևելքով Ասիան Եվրոպային միացնող լոգիստիկ մի նախագիծ, որն ուղղակի հակասում է իրանական «Պարսից ծոց–Սև ծով» և հնդկական «Հյուսիս–հարավ» հանգույցների ծրագրերին, որոնք ներառում են նաև Հայաստանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Վարդան Ոսկանյանը։
Ըստ նրա` Թուրքիայի առաջարկածը ոչ միայն տրանսպորտային, այլև աշխարհաքաղաքական ծրագիր է։
«Խոսքը վերաբերում է այս տարվա ապրիլին Իրաք կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ ստեղծված քառակողմ մի ձևաչափի մասին, որտեղ ներգրված են Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ–ն։ Թուրքական կողմի նպատակն է կրճատել Չինաստանից և Հնդկաստանից եկող բեռների տարանցումը դեպի Եվրոպա»,– նշեց փորձագետը։
Ոսկանյանի խոսքով` Թուրքիայի այս ծրագիրը պետք է կապի իրաքյան Բասրայի Ալ–Ֆավ նավահանգիստը թուրք–իրաքյան սահմանին։

«Առաջին հայացքից թվում է` զուտ տնտեսական ծրագրի մասին է խոսքը, սակայն այս ծրագիրը առաջ է մղվում որպես այլընտրանք Հնդկաստանի կողմից առաջ քաշվող «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքին, որի կայացման հարցում շահագրգռված է ռուսական կողմը` հաշվի առնելով Արևմուտքի հետ հարաբերությունների շատ ցածր մակարդակը։ Մյուս կողմից հակասության մեջ է մտնում իրանական Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցի հետ։ Երկու տրանսպորտային ծրագրերն էլ իրենց մի ճյուղով վերաբերում են նաև ՀՀ–ին, քանի որ ենթադրվում է, որ Հյուսիս–հարավի և Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային հանգույցի համատեքստում ՀՀ–ն պետք է դառնա տարանցիկ երկիր»,– ասաց նա։

Թուրքիայի կողմից նախաձեռնվող ու առաջ մղվող այդ ծրագիրը, Ոսկանյանի բնորոշմամբ, ուղղակի հակասում է ոչ միայն Հայաստանի աշխարհաքաղաքական շահերին, այլև Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի շահերին. եթե այս ճանապարհը սկսի աշխատել, ապա վերոհիշյալ մյուս երկու ծրագրերը փաստացի կկորցնեն իրենց արդիականությունը։
Իրանագետի խոսքով` աշխարհաքաղաքական առումով այսօր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ–ի դերը կարևորվում է Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի համար։ Բանն այն է, որ ՀՀ–ի միակ այլընտրանքն ադրբեջանա–թուրքական տարածքն է, որը փաստացի միասնական աշխարհաքաղաքական տարածք է, և թուրքական կողմը ցանկանում է, որ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցները նաև դառնան աշխարհաքաղաքական կարևոր լծակ սեփական ազդեցությունը տարածելու համար։
Ըստ Ոսկանյանի` այս հարցերում ՀՀ իշխանությունների կողմից սեփական շահի գիտակցության լավագույն մակարդակ դեռ չկա, մինչդեռ այս ծրագրերի մեջ ճիշտ կողմնորոշումը նաև կարող է բարձրացնել ՀՀ անվտանգության մակարդակը։
Շրջանցելով Հայաստանը. ինչպես է Թուրքիան Պաղեստինն օգտագործում առևտրային ուղիների համար
Լրահոս
0