https://arm.sputniknews.ru/20240629/meknarkel-en-lvori-berd-amrvoci-ekeghecu-verakangnman-ashkhatanqnery-77798315.html
Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները
Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները
Sputnik Արմենիա
Վերականգնման աշխատանքների համար ընտրվել են անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը։ 29.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-29T16:06+0400
2024-06-29T16:06+0400
2024-06-29T16:08+0400
հայաստան
լոռի բերդ
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1d/77796865_0:192:2048:1344_1920x0_80_0_0_edb30c09a72c94cb1862e0b9d1d53481.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները մեկնարկել են։ Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։Աշխատանքներն իրականացվում են ՊՈԱԿ–ի կազմած վերականգնման նախագծով` ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ և հսկողությամբ։«Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը:Նշենք, որ Լոռի Բերդ, միջնադարյան անառիկ ամրոց գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար 1005–1020 թթ.։«Տա Աստված՝ այցելելու համար անցաթուղթ պետք չլինի»․ Ոսկեպարի եկեղեցին կվերանորոգվի
լոռի բերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1d/77796865_0:0:2048:1536_1920x0_80_0_0_3d797bb99edb0244163a1ea8af5ed495.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լոռի բերդ, եկեղեցի
հայաստան, լոռի բերդ, եկեղեցի
Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները
16:06 29.06.2024 (Թարմացված է: 16:08 29.06.2024) Վերականգնման աշխատանքների համար ընտրվել են անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները մեկնարկել են։ Տեղեկությունը հայտնում է
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Աշխատանքներն իրականացվում են ՊՈԱԿ–ի կազմած վերականգնման նախագծով` ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ և հսկողությամբ։
«Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը:
Նշենք, որ Լոռի Բերդ, միջնադարյան անառիկ ամրոց գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար 1005–1020 թթ.։