00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տա Աստված՝ այցելելու համար անցաթուղթ պետք չլինի»․ Ոսկեպարի եկեղեցին կվերանորոգվի

© Sputnik / Aram NersesyanՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2024
Բաժանորդագրվել
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգվելու են։ Նախագծի ճարտարապետն այն նույն մարդն է, որը գրեթե կես դար առաջ՝ 1975-1977թթ–ին, վերականգնել ու ճարտարապետական նախնական տեսքին էր վերադարձրել հորինվածքով եզակի այս եկեղեցին։
Հայ-ադրբեջանական սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին շուտով վերանորոգվելու է։ Դեռ տարեսկզբին ԿԳՄՍՆ Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները հերթական շրջայցի ժամանակ նկատել էին, որ 7-րդ դարի քառախորան եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, անձրևի ու ձյան առաջացրած խոնավությունը եկեղեցի է ներթափանցում։ Որոշվել էր տանիքածածկերի նորոգման հրատապ նախագիծ կազմել։ Այն արդեն հաստատվել է, առաջիկա օրերին շինարարական կազմակերպության ընտրության համար մրցույթ կհայտարարվի։ Վերականգնող ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է, որն իր շուրջ կեսդարյա աշխատանքի ընթացքում 67 հոգևոր կառույց է վերականգնել, 18 նորը կառուցել։
© Sputnik / Aram NersesyanՀրաչյա Գասպարյան
Архитектор-реставратор Грачья Гаспарян показывает проект реставрации церкви Сурб Аствацацин в Воскепаре - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Հրաչյա Գասպարյան
Ճարտարապետի համար այս շարքում Ոսկեպարի եկեղեցին առանձնահատուկ կարևորություն ու նշանակություն ունի։ Շուրջ 50 տարի առաջ, երբ նոր էր ավարտել համալսարանը, առաջին անգամ նրան եկեղեցու վերականգնման նախագիծ վստահվեց։ 1975 թվականին Հրաչյա Գասպարյանը մասնագետների խմբի հետ սկսեց վերականգնել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը բավականին վնասված վիճակում էր։
© Sputnik / Aram NersesyanՀրաչյա Գասպարյան
Архитектор-реставратор Грачья Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Հրաչյա Գասպարյան
«Շատ վատ վիճակում էր, պատկերացրեք՝ մի 1300 տարի ոչ մի միջամտություն չէր արվել։ Եկեղեցին պահպանվել էր շնորհիվ իր եզակի հորինվածքի։ Բերանքսիվայր դրված զանգ է հիշեցնում, հիմքը՝ հսկայական, դեպի վերև գնացող։ Այդ տեղանքում չգիտեմ, թե ինչ արհավիրք պետք է լիներ, որ շենքը քանդվեր։ Դրա համար կանգուն էր այդքան դարեր, երեսապատի որոշ հատվածներ էին թափվել, ճակտոններ էին վերացել․․․»,- պատմում է Հրաչյա Գասպարյանը։
Երկու տարում՝ 1975-1977թթ․ նորացվեցին տանիքի ծածկասալերը, քիվերը, պատերի ճակատային քարերի որոշ մասը։ Եկեղեցու ծավալատարածական հորինվածքն ամբողջովին վերականգնվեց նախնական տեսքով։ Այն, որ այդ աշխատանքներից շատ տարիներ անց կվերադառնա այստեղ, կրկին որպես վերականգնող ճարտարապետ, մտքով անգամ չէր անցնի։
© Sputnik / Aram NersesyanՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագիծը
Проект реставрации церкви Сурб Аствацацин в Воскепаре - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագիծը
Այս տարիների ընթացքում եկեղեցում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Վերանորոգման և տանիքածածկերի ամրակայման ժամանակը հասունացել էր։ Ճարտարապետը շեշտում է՝ ինչ վերաբերում է պատերին, ապա դրանք բավականին ամուր են, միջամտության կարիք չկա։
© Sputnik / Aram NersesyanՀրաչյա Գասպարյան
Архитектор-реставратор Грачья Гаспарян показывает проект реставрации церкви Сурб Аствацацин в Воскепаре - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Հրաչյա Գասպարյան
«Ոսկեպարի եկեղեցին իր տեսակով աննախադեպ է, նման երկրորդը չկա, այն եզակի է, ու վերջ։ Բացառիկությունն այն է, որ գմբեթային քառակուսին ոչ թե տանիքներից, այլ գետնից է սկսվում։ Իրենից առաջ էս հատակագծային հորինվածքը չի եղել, իրենից հետո էլ երկրորդը չի կրկնվել»,- ասում է ճարտարապետը։
© Sputnik / Aram NersesyanՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագիծը
Проект реставрации церкви Сурб Аствацацин в Воскепаре - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագիծը
Սուրբ Աստվածածինը փոքր կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին է պատկանում։ Ինչպես ճարտարապետն է ասում, եկեղեցին պճնված չէ, բայց շքեղ է։ Արևմտյան ճակատի վրա ձկների քանդակներ են։
© Sputnik / Aram NersesyanՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Приграничная церковь Сурб Аствацацин в день Благовещения Пресвятой Богородицы (7 апреля 2024). Воскепар - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
«Կողքով անցնում էր Ոսկեպար գետը՝ ձկներով շատ հարուստ, ի նշան դրա ձկներ են քանդակել»։
Հրաչյա Գասպարյանը խոստովանում է՝ թեև Սուրբ Աստվածածին եկեղեցում անելիքներն այժմ այնքան շատ չեն, ինչքան 70-ականներին էին, ինքն էլ այն տարիների անփորձ երիտասարդը չէ, բայց առավել պատասխանատվությամբ է մոտենում, որովհետև ժամանակներն ուրիշ են՝ անորոշ ու մարտահրավերներով լի։ Ցանկանում է ամեն բան անել, որ առնվազն մի 50 տարի էլ եկեղեցին ամուր մնա։
© Sputnik / Aram NersesyanՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագիծը
Проект реставрации церкви Сурб Аствацацин в Воскепаре - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագիծը
Ի դեպ, Հրաչյա Գասպարյանը նաև արցախյան Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ճարտարապետն է եղել։ Հիշում է՝ 90-ականների կեսերին ճանապարհները շատ վատ վիճակում էին, Բերձոր հասնելու համար 7-8 ժամ էր պահանջվում, բայց մեծ նպատակը՝ ազատագրված տարածքներում եկեղեցիներ կառուցել, օգնում էր հաղթահարել դժվարությունները։
CC BY-SA 3.0 / Martin Cígler / Սուրբ Հարություն եկեղեցի, Բերձոր Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին
Церковь Святого Воскресения в Бердзоре - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին
1996-1998 թվականներին կառուցված եկեղեցին, սակայն, ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրին 2024 թվականին։ Իր կառուցածի ավերը տեսած ճարտարապետը վերջում մաղթում է՝ Աստված տա՝ երբևէ չգա այնպիսի օր, որ վերականգնվող Սուրբ Աստվածածին այցելելու և աղոթելու համար անցագիր պետք լինի։
© Photo : Руководитель Центра кавказоведения Университета имени Месропа Маштоца в Степанакерте Овик Аванесов / Artsakh Press Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ադրբեջանցիները մզկիթի են վերածել
Азербайджанский проект по превращению церкви Сурб Амбарцум в Бердзоре в мечеть - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ադրբեջանցիները մզկիթի են վերածել
Նշենք, որ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ներում հերթական անհեթեթ հրապարակումներն էին հայտնվել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում։
Ավելի վաղ՝ ապրիլին, ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի գրասենյակը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ սահմանազատումից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում։ Մինչ այդ խոսակցություններ էին պտտվում, որ Ոսկեպարի եկեղեցին ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։
© Sputnik / Aram NersesyanՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Служба в день Благовещения Пресвятой Богородицы в приграничной церкви Сурб Аствацацин (7 апреля 2024). Воскепар - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Լրահոս
0