00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանադական ընկերությունը գունավոր մետաղներ և ոսկի է որոնում Հայաստանում

© Photo : provided by Dennis Moore, Founder and CEO, Fremont Gold LtdԿանադական ընկերությունը գունավոր մետաղներ և ոսկի է որոնում Հայաստանում
Կանադական ընկերությունը գունավոր մետաղներ և ոսկի է որոնում Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2024
Կանադական ընկերությունը գունավոր մետաղներ և ոսկի է որոնում Հայաստանում
Բաժանորդագրվել
Տեղամասերից մեկը հետախուզվել է մի քանի տարի առաջ, մյուսը` տասնամյակներ առաջ, բայց երկուսում էլ օգտակար հանածոների չափման աշխատանքը դեռ շատ նախնական փուլում է։
ԵՐԵՎԱՆ, 29հունիսի – Sputnik. «Fremont Gold Ltd» կանադական ընկերությունը սկսել է գունավոր մետաղներ և ոսկի որոնել Հայաստանում` Վարդենիսի և Հանքակուտակի հանքերևակումներում։ Աշխատանքներն ընթանում են շուրջ երկու տարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Դեննիս Մուրը։
© Photo : provided by Dennis Moore, Founder and CEO, Fremont Gold LtdՀետախուզական աշխատանք Ուրասարում
Геологоразведка на участке Урасар (Лорийская область) - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2024
Հետախուզական աշխատանք Ուրասարում
Առաջին նախագիծը, չնայած պաշտոնական անվանմանը, Վարդենիս քաղաքից գտնվում է մոտ 30 կմ հարավ-արևմուտք՝ Վայոց Ձորում, Գետիկվանք անունով լքված գյուղի մոտ։ Երկրորդը՝ Հանքակուտակի երևակումը, Լոռիում է՝ Ուրասար գյուղի մոտ, Ստեփանավանից մի քանի կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկուսն էլ համարվում են ոչ թե հանքավայրեր, այլ հանքերևակումներ (այնտեղ մետաղների պաշարները ենթադրվում են, բայց դեռ ստույգ հաստատված չեն)։
Ինչպես ուսումնասիրել տիեզերքը և միլիոններ խնայել. իտալացին պատրաստ է գործակցել հայերի հետ
Վարդենիսում 2015-2017 թվականներին հետախուզում էր կատարում մեկ այլ կանադական ընկերություն՝ «Dundee Precious Metals»–ը (Հայաստանում նրանց հիմնական ակտիվը Շահումյանի ոսկու–բազմամետաղային հանքավայրն էր Կապանի մոտ)։ Հանքակուտակը հետազոտվել է խորհրդային ժամանակներում՝ 1930-ականներին, ապա 1956-1960–ին։
«Dundee»-ն հետախուզական աշխատանքի ընթացքում կատարել էր գրունտի նմուշառում և երկրաքիմիական վերլուծություն ու քարտեզագրում, որից հետո բացել յոթ փոքր, ոչ խորը հորատանցք։ Անցյալ տարեվերջին «Fremont»-ը հորատել է ևս երկուսը։
© Photo : provided by Dennis Moore, Founder and CEO, Fremont Gold LtdՀետախուզական աշխատանք Վարդենիսում
Геологоразведка на участке Варденис (Вайоцдзорская область) - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2024
Հետախուզական աշխատանք Վարդենիսում
«Անցած տասնամյակների ընթացքում հանքակուտակի տարածքում բացվել են մոտ 20 հանքուղի (штольня), 1960–ականներին` երկու հորատանցք»,– ասաց Մուրը։
Ուստի երկու նախագծի համար էլ դեռ շատ վաղ է կազմել միջազգայնորեն ճանաչված պաշարների գնահատական (լինի դա ավստրալիական JORC կամ կանադական 43-101 ստանդարտներով)։
«Հանքային ռեսուրսը չափելու համար անհրաժեշտ է տարիների աշխատանք և մի քանի հարյուր հորատանցք», - նշեց Մուրը։
Նրա ընկերությունը (որտեղ նա նաև խոշորագույն բաժնետերն է) ունի համեմատաբար փոքր շուկայական կապիտալիզացիա՝ $3,5- 4 միլիոն, և ցուցակված է «Toronto Venture Exchange» բորսայում (այս առևտրային հարթակը նախատեսված է նորաստեղծ ու զարգացող ընկերությունների համար, ի տարբերություն «Toronto Stock Exchange» բորսայի, որտեղ ցուցակվում են կայացած ընկերությունները)։ Այժմ «Fremont»-ը պատրաստվում է անցնել գումարների հայթայթման (capital raise) նոր շրջափուլ։
«Երբ մենք պաշարներ կգտնենք ու ֆինանսավորում կստանանք, կկարողանանք մեծածավալ հորատում սկսել ։ Բայց առայժմ այս տարի նախատեսում ենք ավարտել ավելի մակերեսային հետախուզումը, որը պակաս ծախսատար է։ Հուսով ենք` կկարողանանք նաև հորատել 4-5 հոր Հանքակուտակի տեղամասում։ Վարդենիսում էլ նախատեսում ենք կատարել երկրաֆիզիկական հետախուզում ` հարուցված բևեռացման մեթոդով», – ասաց Մուրը։
Այդ մեթոդով երկրաբանները հողի մեջ են ուղղում էլեկտրական հոսանքի լարում։ Դա թույլ է տալիս հայտնաբերել բարձր և ցածր դիմադրությամբ զոնաներ, որոնք մետաղների առկայության ցուցիչ են։
Վարդենիսի տեղամասում դեռ անհրաժեշտ է կենտրոնացնել հետախուզվող տարածքը։ Թեև մետաղ պարունակող ապարներն այս տարածքում կարող են բավականին լայն տարածված լինել, սակայն պետք է գտնել, երկրաբանների լեզվով ասած, հանքային մարմնի կորիզը, որտեղ հորատումն առավել նպատակահարմար կլինի։ Այդտեղ նախատեսվում է պատրաստվել աշխատանքի ձնհալից հետո (որը այդ լեռնային տեղանքում դեռ չի ավարտվել)։ Իսկ Լոռիում` Հանքակուտակում, նախատեսվում է կատարել գրունտի մակերեսային նմուշառում։
Մուրը հավելեց, որ տեղի համայնքներից ու երկրի կառավարությունից առավելագույն հնարավոր աջակցություն է ստանում։ Նման ծրագրերը պահանջում են եռակողմ` «կառավարություն – համայնք – բիզնես» գործընկերություն։ Նա ընդգծեց` եթե հնարավոր լինի գտնել տնտեսապես շահավետ հանքավայր, դրանից կշահեն բոլոր երեք կողմերը։
Հայ ու եվրոպացի ֆիզիկոսներն ուզում են ստեղծել նոր արագացուցիչ քաղցկեղի բուժման համար
Լրահոս
0