https://arm.sputniknews.ru/20240629/belarusy-patrast-e-ukrainakan-kvoghmi-cankacats-sadranqi-ev-hakaharvats-kta-pn-77794950.html
Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և հակահարված կտա. ՊՆ
Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և հակահարված կտա. ՊՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ուկրաինան ռադիոէլեկտրոնային հետախուզության դիտարկման համակարգեր է տեղակայել բելառուսական սահմանի մոտ: 29.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-29T14:51+0400
2024-06-29T14:51+0400
2024-08-19T15:05+0400
բելառուս
ուկրաինա
զինծառայող
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/08/53586226_0:112:700:506_1920x0_80_0_0_b611fddca28602f6f966a9e64d32daf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և պատրաստ է հակահարված տալ ցանկացած հակառակորդի։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի` դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Վադիմ Լուկաշևիչը։«Հատուկ գործողությունների ուժերի մեր ստորաբաժանումները առաջադրանքներ են կատարում սահմանապահ ծառայության մարմինների հետ համատեղ։ Նրանց խնդիրն է իրականացնել որոնողական գործողություններ, իսկ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման դեպքում` արգելափակել և ոչնչացնել դրանք։ Բացի այդ, զինծառայողները ծառայություն են իրականացնում անցակետերում, պաշտպանում են հրթիռային զորքերն ու հրետանային ստորաբաժանումները, պատրաստ են արագ արձագանքման», - ասել է Լուկաշևիչը։«Մեղավորը միայն Վոլոդյան չէ». Լուկաշենկոն` Ուկրաինայի մասինՆա վստահեցրել է, որ հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները պատրաստ են կատարել բոլոր խնդիրները։Ավելի վաղ Լուկաշևիչը հայտարարել էր, որ չնայած հսկայական կորուստներին և տեխնիկայի պակասին` Ուկրաինայի զինված ուժերը մեծ թվով անձնակազմ են տեղափոխել դեպի Բելառուսի սահմաններ: Բացի այդ, Ուկրաինան ռադիոէլեկտրոնային հետախուզության դիտարկման համակարգեր է տեղակայել բելառուսական սահմանի մոտ։ՌԴ մարտավարական միջուկային զենքը. զորավարժությունները պարզապես «ազդանշան» չեն
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/08/53586226_20:0:700:510_1920x0_80_0_0_039e3fcf2e468f87ff109c8191f4fd98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ուկրաինա, զինծառայող
բելառուս, ուկրաինա, զինծառայող
Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և հակահարված կտա. ՊՆ
14:51 29.06.2024 (Թարմացված է: 15:05 19.08.2024) Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ուկրաինան ռադիոէլեկտրոնային հետախուզության դիտարկման համակարգեր է տեղակայել բելառուսական սահմանի մոտ:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և պատրաստ է հակահարված տալ ցանկացած հակառակորդի։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի` դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Վադիմ Լուկաշևիչը։
«Հատուկ գործողությունների ուժերի մեր ստորաբաժանումները առաջադրանքներ են կատարում սահմանապահ ծառայության մարմինների հետ համատեղ։ Նրանց խնդիրն է իրականացնել որոնողական գործողություններ, իսկ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման դեպքում` արգելափակել և ոչնչացնել դրանք։ Բացի այդ, զինծառայողները ծառայություն են իրականացնում անցակետերում, պաշտպանում են հրթիռային զորքերն ու հրետանային ստորաբաժանումները, պատրաստ են արագ արձագանքման», - ասել է Լուկաշևիչը։
Նա վստահեցրել է, որ հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները պատրաստ են կատարել բոլոր խնդիրները։
«Մենք պատրաստ ենք ցանկացած սադրանքի, պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած հակառակորդի։ Բելառուսի Հանրապետության բնակչությունը կարող է վստահ լինել, որ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները կանեն հնարավորը և նույնիսկ անհնարինը Բելառուսի Հանրապետությունը պաշտպանելու համար», - նշել է նա։
Ավելի վաղ Լուկաշևիչը հայտարարել էր, որ չնայած հսկայական կորուստներին և տեխնիկայի պակասին` Ուկրաինայի զինված ուժերը մեծ թվով անձնակազմ են տեղափոխել դեպի Բելառուսի սահմաններ: Բացի այդ, Ուկրաինան ռադիոէլեկտրոնային հետախուզության դիտարկման համակարգեր է տեղակայել բելառուսական սահմանի մոտ։