https://arm.sputniknews.ru/20240424/meghavvory-miajn-vvolvodjan-che-lukashenkvon-ukrainaji-masin-74975261.html
«Մեղավորը միայն Վոլոդյան չէ». Լուկաշենկոն` Ուկրաինայի մասին
«Մեղավորը միայն Վոլոդյան չէ». Լուկաշենկոն` Ուկրաինայի մասին
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահի խոսքով` Ուկրաինայի բոլոր նախագահները թալանել են երկիրը։ 24.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-24T17:14+0400
2024-04-24T17:14+0400
2024-08-19T15:54+0400
ալեքսանդր լուկաշենկո
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60144484_0:39:1600:939_1920x0_80_0_0_d1a1e13633c4bea558115485f51fcf9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ազգային ժողովի նիստում հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվություն է կրում ոչ միայն գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլև երկրի նախկին ղեկավարները: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Լուկաշենկոն նշել է, որ նախորդ նախագահները թալանում էին երկիրը՝ ժողովրդին հասցնելով աղքատության։ Նա ընդգծել է, որ երկիրը կործանման տանելը մեծ ջանքեր չի պահանջում։«Բավական է հիշել արտասահմանյան բանկերում եղած հաշիվների մասին, իշխանավորներն իրենք են տալու երկիրը։ Օրինակները շատ են: Հայիթիից մինչև Ֆիլիպիններ: Եվ Ուկրաինայում այս ամենը բոլորովին էլ Վոլոդյա Զելենսկու օրոք չի ստեղծվել։ Եվ միայն նա չէ, որ մեղավոր է այն ամենի համար, ինչ տեղի է ունենում», — ասել է Լուկաշենկոն։Նա ավելացրել է, որ Ուկրաինայի առաջինից մինչև վերջին նախագահն ամեն ինչ բաժանել ու թալանել են իր աչքի առաջ։Մինսկում այսօր ընթանում է Համաբելառուսական ազգային ժողովի առաջին նիստը՝ նոր սահմանադրական կարգավիճակով։ Սպասվում է, որ նիստում որոշում կընդունվի Բելառուսի նոր ռազմական դոկտրինի և ազգային անվտանգության հայեցակարգի նախագծերի հաստատման վերաբերյալ:ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60144484_153:0:1600:1085_1920x0_80_0_0_97ec404fc12679d6d4cc5e3dd3b2073a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր զելենսկի, ուկրաինա
ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր զելենսկի, ուկրաինա
«Մեղավորը միայն Վոլոդյան չէ». Լուկաշենկոն` Ուկրաինայի մասին
17:14 24.04.2024 (Թարմացված է: 15:54 19.08.2024) Բելառուսի նախագահի խոսքով` Ուկրաինայի բոլոր նախագահները թալանել են երկիրը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ազգային ժողովի նիստում հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվություն է կրում ոչ միայն գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլև երկրի նախկին ղեկավարները: Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Լուկաշենկոն նշել է, որ նախորդ նախագահները թալանում էին երկիրը՝ ժողովրդին հասցնելով աղքատության։ Նա ընդգծել է, որ երկիրը կործանման տանելը մեծ ջանքեր չի պահանջում։
«Բավական է հիշել արտասահմանյան բանկերում եղած հաշիվների մասին, իշխանավորներն իրենք են տալու երկիրը։ Օրինակները շատ են: Հայիթիից մինչև Ֆիլիպիններ: Եվ Ուկրաինայում այս ամենը բոլորովին էլ Վոլոդյա Զելենսկու օրոք չի ստեղծվել։ Եվ միայն նա չէ, որ մեղավոր է այն ամենի համար, ինչ տեղի է ունենում», — ասել է Լուկաշենկոն։
Նա ավելացրել է, որ Ուկրաինայի առաջինից մինչև վերջին նախագահն ամեն ինչ բաժանել ու թալանել են իր աչքի առաջ։
Մինսկում այսօր ընթանում է Համաբելառուսական ազգային ժողովի առաջին նիստը՝ նոր սահմանադրական կարգավիճակով։ Սպասվում է, որ նիստում որոշում կընդունվի Բելառուսի նոր ռազմական դոկտրինի և ազգային անվտանգության հայեցակարգի նախագծերի հաստատման վերաբերյալ: