00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուժայիններին պահում են, ուսանողներին տանում կոտորելո՞ւ. փորձագետը` ՔՊ–ի նոր ծրագրի մասին

© Photo : ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ ՌՀԿԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2024
Բաժանորդագրվել
Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքներին: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն առաջարկում է այդ աշխատանքներում ներգրավել նաև պետական ապարատը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Եթե դիրքերում ինժեներական լայնածավալ աշխատանքների կարիք կա, ապա պետությունը դրանցում պետք է ընդգրկի պետական համակարգի, նախ և առաջ` ուժային կառույցների աշխատակիցներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը` ձևավորել ուսանողների կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքներին:
«Ինչո՞ւ ուռճացված ոստիկանական համակարգի ստրաբաժանումները չեն ներգրավվում այդ գործում, ինչո՞ւ այդ նույն ՔՊ–ի պատգամավորները կամ կուսակցական համակարգում գտնվողները չեն գնում այդ գործին մասնակցելու։ Փոխարենը մի էժանագին PR-ի համար ինչ–որ պատկեր էին նկարել, տարածել` թե տեսեք–տեսեք, իրենց կուսակիցներն ինչ–որ տեղ խրամատ են փորում»,–ասաց Ջամալյանը` հավելելով, որ ուժայիններին այդ աշխատանքներում չներգրավելու հիմնական պատճառը սեփական իշխանությունը պահելու խնդիրն է։
«Ուսանողներին ընդգրկելուց զատ պետք է նաև պետական այլ համակարգեր էլ ընդգրկվեն, և սա կլինի տրամաբանական»,– ասում է Ջամալյանը` հիշեցնելով Արցախի Հանրապետության փորձը, երբ Պաշտպանության բանակի պահպանության տեղամասում գրեթե անընդմեջ կատարվող ինժեներական աշխատանքներում ներգրավվում էր Արցախի պետական բոլոր կառույցների ներուժը, առաջին հերթին` ուժային կառույցների ներկայացուցիչները։ Մասնակցում էին նաև ուսանողներ, բայց գործը միայն նրանց ուսերին չէր։
«Իրենք իրենց նեղություն չեն տալիս, ուժային համակարգերը պահում են Երևանում, որ իրենց իշխանությունը պահեն, իսկ խեղճ ու կրակ ուսանողներին համոզելով ու ինչ–որ մանիպուլյացիաներով ընդգրկում են այդ պրոցեսներում։ Իսկ էդ ուսանողների անվտանգությունն ապահովելո՞ւ են, եթե Աստված մի արասցե` այդ պահին ինչ–որ բան սկսվի։ Շատ պարզ է. մենք ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում, թշնամին, բնականաբար, թույլ չի տալու, կրակ է բացելու։ Մեր դիրքապահներն ունենալո՞ւ են իրավունք պատասխան կրակ բացելու, ուսանողների անվտանգությունն ապահովելու իրավունք։ Այսօրվա իրողություններում ես շատ խիստ կասկածում եմ։ Այսինքն` ի՞նչ. տանում են կոտորելո՞ւ»,– հռետորական հարցադրումներ է անում փորձագետը։
«Պատիվ ունեմ». զինվորի հոր, եղբոր զոհվելու դեպքում զորացրվելիս գանձում չի արվի.ՊՆ առաջարկը
Նախագծի հեղինակ Անդրանիկ Քոչարյանն իր նախաձեռնոթյունը ներկայացնելիս ասել էր, որ ուսումնասիրել է համաշխարհային փորձն ու պարզել, որ նմանատիպ ծրագրեր իրականացվում են եվրոպական մի շարք երկրներում:
Եվրոպական փորձի օրինակը բերելը ևս Դավիթ Ջամալյանը «պրիմիտիվ մանիպուլյացիա» է որակում` ասելով. «Ո՞ր եվրոպական երկիրն է գտնվում կոնֆլիկտի մեջ ու ռազմական ագրեսիայի թիրախում»։
Հիշեցնենք` հունիսի 26-ին ՀՀ Աժ–ն հայտնեց, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքներին:
Հանձնաժողովի նախագահի առաջարկը քննարկել է հանձնաժողովի անդամների,պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ և ստացել նրանց հավանությունը: Նշվում է նաև, որ առաջարկն արդեն ուղարկվել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ և ստացել դրական արձագանքներ:
Մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է. Երևանը պատասխանել է Բաքվին
Նախատեսվում է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել ամառային աձակուրդին` հուլիս-օգոստոս ամիսներին: Ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաև աղջիկներ:
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին մասնակից լինել երկրի պաշտպանական խնդիրների լուծմանը, ձեռք բերել նոր հմտություններ, ծանոթանալ բանակի առօրյային: Ծրագրին մասնակցող ուսանողները կխրախուսվեն պետության կողմից:
Լրահոս
0