00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽԽՎ-ն հայտնվել է ՀՀ իշխանությունների և Բաքվի լոբբիի ազդեցության տակ. նախկին նախարար

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Հարությունյան
Դավիթ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2024
Դավիթ Հարությունյան
Բաժանորդագրվել
Դավիթ Հարությունյանը որոշ հեգնանքով հայտարարեց, որ ԵԽԽՎ երեկվա զեկույցը Հայաստանի վերաբերյալ գրվել է արհեստական բանականության միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. ԵԽԽՎ-ն հայտնվել է Հայաստանի կառավարության և ադրբեջանական լոբբիստական շրջանակների ազդեցության տակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով Հայաստանին վերաբերող երեկվա բանաձևը։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ԵԽԽՎ-ի քննադատությամբ է զբաղվել դեռ այն տարիներին, երբ գլխավորում էր այդ կառույցում Ազգային ժողովի պատվիրակությունը: Նա դեռ այն ժամանակ ասում էր, որ ԵԽԽՎ-ն չի կատարում իր առաքելությունը, այլ սպասարկում է տարբեր խաղացողների և երկրների շահերը։
«Եթե նախկինում շատ ակնհայտ էր ադրբեջանական լոբբիի ազդեցությունը նման զեկույցների պատրաստման ժամանակ, ապա այժմ նույնքան ակնհայտ է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ նույն ադրբեջանական լոբբիի ազդեցությունը»,–նշեց նա:
Նրա բնութագրմամբ՝ ԵԽԽՎ զեկույցը երեսպաշտության գլուխործոցն, որովհետև այն, ինչ նկարագրվում է այստեղ, ընդհանուր լղոզված բառեր են։
Հարությունյանը Հայաստանի իշխանությունների գործողություններին ԵԽԽՎ–ի զգալի չափով լոյալ գնահատականները որակել է «կոռուպցիոն տարր» և երեսպաշտության գլուխգործոց։
«Ես բավական երկար մտածում էի, թե ինչպես կարող են զեկուցողները, որոնք լավ պետք է իմանան այն երկիրը, որի մասին գրում են, գրեն այնպիսի անհեթեթություն, որ խորհրդարանում այսուհետ պետք է պաշտոնների նշանակումը անցկացվի 2/3–րդով։ Պարզ է, որ 2/3–րդն ունի գործող իշխանությունը, իսկ իրենք նկարագրում են դա որպես քաղաքական ուժերի համագործակցություն»,-հավելեց Հարությունյանը։
Նա նաև որոշակի հեգնանքով ենթադրեց, որ փաստաթուղթը գրվել է արհեստական բանականության միջոցով. ԱԲ–ին հանձնարարվել է երկրի մասին զեկույց կազմել, առանձնապես չքննադատել իշխանությանը կամ ընդհանրապես չքննադատել։
Քաղաքական գործիչն ինքն էլ նման փորձ է կատարել` դիմելով արհեստական բանականության «օգնությանը», արդյունքում ստացել է գրեթե նույն կողմնակալ տեքստը։
Պայմաններ են ապահովում դատական համակարգի հախից գալու համար. Դավիթ Հարությունյան
Ինչ վերաբերում է ադրբեջանական լոբբիի ազդեցությանը, ապա Հարությունյանն ուշադրություն հրավիրեց նաև այն բանի վրա, թե ինչ ձևով է բանաձևում ներկայացվում Բաքվի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների համատեքստում։ Այնտեղ չկա ոչ «ագրեսիա» բառը, ոչ էլ «էթնիկ զտում» բառակապակցությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական բանակը «հանգիստ» մտել է Լեռնային Ղարաբաղի տարածք։ Նրա խոսքով ՝ պարզ է, որ այդ տեքստի մշակման ժամանակ, առնվազն Ղարաբաղին վերաբերող հատվածում, դեր է խաղացել ադրբեջանական լոբբին։
Հիշեցնենք, որ բանաձևն ընդհանուր առմամբ աջակցություն է հայտնում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին ՝ ի հեճուկս անվտանգության հետ կապված խնդիրների: Փաստաթղթում ասվում է, որ գործելով միջազգային բարդ մթնոլորտում՝ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ ծրագիրը:
ԵԽԽՎ-ն նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տեղահանումից հետո վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության որոշ հանրահավաքներ ուժային բնույթ են ստացել. տեղի են ունեցել ցուցարարների կողմից պետական շենքեր ներխուժելու փորձեր: ԵԽԽՎ-ն գոհունակությամբ նշում է, որ այս բոլոր իրադարձությունների ժամանակ ոստիկանության հետ բախումները չեն հանգեցրել զոհերի, ի տարբերություն 2008թ.մարտի 1-ի դեպքերի, որոնք հանգեցրին 10 մարդու մահվան:
Կազմակերպությունը նաև կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ձերբակալված բոլոր ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին:
Լրահոս
0