00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պայմաններ են ապահովում դատական համակարգի հախից գալու համար. Դավիթ Հարությունյան

Հարությունյան. «Փորձում են ավելի հեշտ պայմաններ ապահովել դատական համակարգի հախից գալու համար»
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնություններին։
Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնություններն ակնհայտորեն մեկ միտում ունեն` ավելի հեշտ պայմաններ ապահովել դատական համակարգի հախից գալու համար։ Խոսելով նախատեսվող փոփոխությունների մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Այդ նախաձեռնությունների մեջ որևէ դրական կողմ չեմ տեսնում, ընդհակառակը` կատարվում են քայլեր, որոնք խաթարում են դատական իշխանության անկախությունը։ Իսկ մեկնաբանություններն այնքան պարզունակ են, որ դրանց նույնիսկ չարժե անդրադառնալ»,– ասաց նախկին նախարարը։

Հարությունյանի պնդմամբ` ԲԴԽ կազմը պետք է լինի ավելի ներկայացուցչական, որպեսզի այդ մարմնի կողմից ընդունված որոշումները լինեն ավելի վստահելի։ Ըստ նրա` կա ողջամիտ ակնկալիք, որ կոնկրետ թվով մարդիկ պետք է մասնակցեն քննարկումներին, կոնկրետ թվով մարդիկ պետք է լինեն միակարծիք, որ այնպիսի պրոցեսը, ինչպիսին արդարադատություն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելն է, լինի ավելի վստահելի։
«Չկա որևէ հարց` ի շահ կամ ի վնաս դատավորների, այլ կա ի շահ արդարադատության։ Իսկ դա նշանակում է ունենալ քաղաքական կամք` ընդունելու դատական համակարգի անկախությունը, ինչն այսօր ամենևին չի երևում թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների, թե՛ օրենսդրական փոփոխությունների պարագայում»,– ասաց Հարությունյանը։
Նրա դիտարկմամբ` երբ օրենսդիր մարմինները նշանակում են դատական կառույցի անդամներ, ապա դա այնպես է արվում, որ նրանց ընտրությունն ու պաշտոնաթողությունը լինեն տարաժամկետված, որպեսզի արդյունքում չստացվի այնպես, որ մի խորհրդարանը կարողանա միաժամանակ մի քանի անդամ նշանակել, քանզի դրա արդյունքում կփոխվի քաղաքական չեզոքությունը։ Հետևաբար դատական կառույցի անդամներն, ըստ Հարությունյանի, պետք է նշանակվեն տարբեր ժամկետներով։
Դատական համակարգում խոր ճգնաժամ է. Թագուհի Թովմասյանը դիմել է ԵՄ դեսպաններին
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Վահագն Հովակիմյանը հանդես են եկել Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են փոփոխել դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց լիազորությունները դադարեցնելու, դատավորի և ԲԴԽ անդամի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար անհրաժեշտ ձայների հարաբերակցությունը:
Գործող օրենսդրությամբ պահանջվում է, որ նախ դատական խորհուրդն այս հարցով առնվազն 2/3 մասնակցությամբ քվորում ապահովի, այսինքն՝ ԲԴԽ 10 անդամից 7-ը, այսօրվա կարգավորումներով, պետք է կողմ քվեարկեն, որպեսզի դատավորների նկատմամբ այսպիսի գործողություններ իրականացվեն:
Պատգամավորներն առաջարկում են փոփոխել այս հարաբերակցությունը և թույլատրել, որպեսզի քվորում լինի 6 անդամի առկայության դեպքում, իսկ 5-ի կողմ քվեարկության արդյունքում դատավորների նկատմամբ իրավական գործընթացներ կիրականացվեն:
Նախագծին «կողմ» քվեարկեց 66 պատգամավոր, «դեմ»՝ 30, ձեռնպահ՝ 0։
Լրահոս
0