00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաքարի նախկին համայնքապետն ու Մերձավանի վարչական ղեկավարը կալանավորվել են

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՄեկուսարան
Մեկուսարան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2024
Մեկուսարան
Բաժանորդագրվել
ՔԿ–ն պարզել է, որ պաշտոնատար անձինք համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա և ապօրինի օտարել գույքը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը երկու ամսով կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ–ի` Փարաքարի նախկին համայնքապետը նպատակ է հետապնդել համայնքի բնակավայրերից մեկում գտնվող 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարել այդ բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձին։
Այդ նպատակով նրանք աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանցից սահմանված կարգով հայտեր ընդունող առաջատար մասնագետին հանձնարարել են մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածի ավարտը լքել աշխատանքի վայրը՝ ստեղծելով խոչընդոտներ հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար:
Առաջատար մասնագետն իր հերթին չի կատարել ծառայողական պարտականությունները և կատարելով ստացված ապօրինի հանձնարարությունը՝ հայտեր ներկայացնելու վերջին օրը լքել է աշխատանքի վայրը:
Բացի այդ, նա վերոնշյալ պաշտոնատար անձանց հանձնարարությամբ, աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել բնակավայրի վարչական ղեկավարին։
Պետությանը պատճառված 439 միլիոն դրամի վնասը վերականգնվել է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վերջինս, Փարաքարի նախկին համայնքապետի գիտությամբ, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, 2022թ․ դեկտեմբերի 6-ին հանդիպել է հիշյալ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած բնակիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց, նրանց տարբեր եղանակներով համոզել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել աճուրդով օտարման ենթակա հիշյալ անշարժ գույքերն ի սկզբանե իրեն պատկանելու վերաբերյալ՝ արգելելով վերջիններիս աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացնել:
2022թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը, որից հետո Փարաքարի նախկին համայնքապետի կողմից 2022թ․ դեկտեմբերի 12-ին կայացվել է հիշյալ գույքերն աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում, ինչի հիման վրա կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նշված անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Փարաքարի նախկին համայանքապետին ու Մերձավանի վարչական ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Առաջատար մասնագետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0