https://arm.sputniknews.ru/20240626/mtahvogich-tver-hhum-2024i-arajin-eramsjakum-tmrashrjanarutjan-1130-depq-e-grancvel-77642897.html
Մտահոգիչ թվեր. ՀՀ–ում 2024–ի առաջին եռամսյակում թմրաշրջանառության 1130 դեպք է գրանցվել
Մտահոգիչ թվեր. ՀՀ–ում 2024–ի առաջին եռամսյակում թմրաշրջանառության 1130 դեպք է գրանցվել
Sputnik Արմենիա
Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը։ 26.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-26T13:09+0400
2024-06-26T13:09+0400
2024-06-26T13:24+0400
հայաստան
թմրանյութ
թմրամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69407464_0:76:1565:956_1920x0_80_0_0_5d941db36b7078beb6084aef8fa4988b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի առաջին եռամսյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,1%–ով։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը։Նա նշեց, որ 2024 թվականի հունվար–մարտ ամիսներին 1130 դեպք է արձանագրվել, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 981 դեպք։Համբարյանի ներկայացրած տվյալների համաձայն` 2023 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 5070 դեպք, ինչը 123,7%–ով շատ է 2022 թվականին արձանագրված ցուցանիշից։Համբարյանի խոսքով` այս ամենի հետ մեկտեղ աճ կա նաև պատասխանատվության ենթարկված անձանց մասով։ Նա ընդգծեց` 2023 թվականի առաջին եռամսյակում քրեական պատասխանատվության է ենթարկվել 144 անձ, իսկ այս տարի` 301։ 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոցներ ներմուծելու դեպքերի աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 26 դեպք է արձանագրվել, իսկ այս տարի` 182 դեպք։21–ամյա երիտասարդը փորձել է թմրանյութի փաթեթներ տեղադրել Երևանի տարբեր հատվածներումՔԿ պաշտոնյան երկրում թմրաշրջանառության ցուցանիշը և դեպքերի աճը մտահոգիչ ու անհանգստացնող է համարում։ Համբարյանի խոսքով` խնդիր իրոք կա, բայց ուժային կառույցներն ամբողջ գործիքակազմով աշխատանքներ են իրականացնում։Նշենք, որ այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը։Իրանից ՀՀ ժամանած ավտոմեքենայում ավելի քան 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69407464_95:0:1471:1032_1920x0_80_0_0_e17e66879c62a6b5f73560d940fceb3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թմրանյութ, թմրամիջոցներ
հայաստան, թմրանյութ, թմրամիջոցներ
Մտահոգիչ թվեր. ՀՀ–ում 2024–ի առաջին եռամսյակում թմրաշրջանառության 1130 դեպք է գրանցվել
13:09 26.06.2024 (Թարմացված է: 13:24 26.06.2024) Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի առաջին եռամսյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,1%–ով։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը։
Նա նշեց, որ 2024 թվականի հունվար–մարտ ամիսներին 1130 դեպք է արձանագրվել, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 981 դեպք։
Համբարյանի ներկայացրած տվյալների համաձայն` 2023 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 5070 դեպք, ինչը 123,7%–ով շատ է 2022 թվականին արձանագրված ցուցանիշից։
«2022 թվականին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2266 դեպք, իսկ 2023 թվականին դեպքերի աճը կազմել է 123,7%, և արձանագրվել է 5070 դեպք։ Նշված դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների ապօրինի իրացմանը (2022-ին եղել է 1031 դեպք), այստեղ էլ աճ է նկատվում։ Բավականին մեծ թիվ են կազմել համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը»,– ասաց ՔԿ պաշտոնյան։
Համբարյանի խոսքով` այս ամենի հետ մեկտեղ աճ կա նաև պատասխանատվության ենթարկված անձանց մասով։ Նա ընդգծեց` 2023 թվականի առաջին եռամսյակում քրեական պատասխանատվության է ենթարկվել 144 անձ, իսկ այս տարի` 301։ 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոցներ ներմուծելու դեպքերի աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 26 դեպք է արձանագրվել, իսկ այս տարի` 182 դեպք։
ՔԿ պաշտոնյան երկրում թմրաշրջանառության ցուցանիշը և դեպքերի աճը մտահոգիչ ու անհանգստացնող է համարում։ Համբարյանի խոսքով` խնդիր իրոք կա, բայց ուժային կառույցներն ամբողջ գործիքակազմով աշխատանքներ են իրականացնում։
Նշենք, որ այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը։