https://arm.sputniknews.ru/20240530/21amja-eritasardy-pvordzel-e-tmranjuti-patetner-teghadrel-erevani-tarber-hatvatsnerum--76436813.html
21–ամյա երիտասարդը փորձել է թմրանյութի փաթեթներ տեղադրել Երևանի տարբեր հատվածներում
21–ամյա երիտասարդը փորձել է թմրանյութի փաթեթներ տեղադրել Երևանի տարբեր հատվածներում
Sputnik Արմենիա
Ոստիկանները խուզարկել են երիտասարդին ու նրա մեքենան և հայտնաբերել մարիխուանայի 112 փաթեթ։ 30.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-30T11:57+0400
2024-05-30T11:57+0400
2024-05-30T11:58+0400
հայաստան
թմրանյութ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/20/15682005_0:196:2945:1853_1920x0_80_0_0_666996fc4f1bd2c3be126810d888163d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել, 21–ամյա երիտասարդ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Քննությամբ պարզվել է, որ 21–ամյա երիտասարդը «Տելեգրամ» հավելվածով կապ է հաստատել «Լ․․․» էջի օգտատիրոջ հետ և պայմանավորվել մարիխուանա թմրամիջոցի փաթեթներ տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում, յուրաքանչյուրը` 10 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց։Պայմանավորվածության համաձայն՝ 2024թ. մայիսին երիտասարդը Արարատի և Կոտայքի մարզերից ձեռք է բերել և պահել վերոնշյալ էջի օգտատիրոջ կողմից թողնված, ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 71.28 գրամ քաշով մարիխուանա թմրամիջոցի 112 փաթեթ։Դրանցից 1-ը հայտնաբերվել է մայիսի 21-ին, երբ ոստիկանները խուզարկել են երիտասարդին։ Մյուս 111 փաթեթները հայտնաբերվել են տղային պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի իրացնելը):Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։Արարատի մարզում 58-ամյա տղամարդը դպրոցահասակ աղջկան թմրամիջոց է վաճառել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1568/20/15682005_107:0:2838:2048_1920x0_80_0_0_80e014e84a1f6c2de45655f54b9bc3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թմրանյութ, հհ քննչական կոմիտե
հայաստան, թմրանյութ, հհ քննչական կոմիտե
21–ամյա երիտասարդը փորձել է թմրանյութի փաթեթներ տեղադրել Երևանի տարբեր հատվածներում
11:57 30.05.2024 (Թարմացված է: 11:58 30.05.2024) Ոստիկանները խուզարկել են երիտասարդին ու նրա մեքենան և հայտնաբերել մարիխուանայի 112 փաթեթ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել, 21–ամյա երիտասարդ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ 21–ամյա երիտասարդը «Տելեգրամ» հավելվածով կապ է հաստատել «Լ․․․» էջի օգտատիրոջ հետ և պայմանավորվել մարիխուանա թմրամիջոցի փաթեթներ տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում, յուրաքանչյուրը` 10 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց։
Պայմանավորվածության համաձայն՝ 2024թ. մայիսին երիտասարդը Արարատի և Կոտայքի մարզերից ձեռք է բերել և պահել վերոնշյալ էջի օգտատիրոջ կողմից թողնված, ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 71.28 գրամ քաշով մարիխուանա թմրամիջոցի 112 փաթեթ։
Դրանցից 1-ը հայտնաբերվել է մայիսի 21-ին, երբ ոստիկանները խուզարկել են երիտասարդին։ Մյուս 111 փաթեթները հայտնաբերվել են տղային պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի իրացնելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։