00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելն ինչ կարող էր անել հայ ժողովրդին, արդեն արել է. Արտյոմ Չերնամորյան

© AFP 2024 / RONALDO SCHEMIDTՀավատացյալները Երուսաղեմում
Հավատացյալները Երուսաղեմում - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2024
Հավատացյալները Երուսաղեմում
Բաժանորդագրվել
Իսրայելի ղեկավարությունը 6 տարի առաջ ևս փորձել էր հարկային գանձումների տեսքով ճնշում կիրառել քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ, բայց միասնական բողոքի ու համաշխարհային աղմուկի արդյունքում հրաժարվել էր այդ մտքից։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Այնպիսի զգայուն ժամանակահատվածում, երբ Իսրայելը պատերազմի մեջ է, ու նրա հիմնական դաշնակիցները քրիստոնեական երկրներն են, այդ երկիրն ուժեղ հարձակում է սկսել քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը` մեկնաբանելով Իսրայելի իշխանությունների` քրիստոնեական եկեղեցիները հարկելու որոշումը։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը որոշել է հարկել այդ երկրում գործող հայ, հույն և այլ քրիստոնյա եկեղեցիները։ Թել Ավիվի, Նազարեթի, Երուսաղեմի և այլ խոշոր քաղաքների քաղաքապետարանները վերջին ամիսներին մի քանի նախազգուշական նամակներ են ուղարկել հայ, հույն և այլ քրիստոնեական եկեղեցիների գրասենյակներ, իսկ որոշ դեպքերում արդեն նույնիսկ դատական գործընթացներ են սկսել ենթադրյալ հարկային պարտավորությունների չկատարման հիմքով։
Եկեղեցական համայնքները, Չերնամորյանի խոսքով, միասնական բավական խիստ նամակով պատասխանել են իսրայելական կառավարությանը` նշելով, որ Իսրայելի համար ներկա դժվարին ժամանակահատվածում իրենք այդ քայլով խախտում են դարավոր ստատուս քվոն և արտացոլում այդ երկրում քրիստոնեական ներկայության նկատմամբ աճող անհանդուրժողականությունը։
Մեր զրուցակցի հաշվարկով` խոսքը տասնյակմիլիոնավոր իսրայելական շեկելների կամ մի քանի տասնյակ հազար դոլարի հարկային պարտավորությունների մասին է։
Չերնամորյանը հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ. Իսրայելի ղեկավարությունը 6 տարի առաջ` 2018թ–ին էլ էր նման փորձեր արել, բայց քրիստոնեական եկեղեցիների միասնական բողոքի արդյունքում հրաժարվել էր այդ մտքից։
«Այդ ժամանակ քրիստոնյա եկեղեցիները 3 օրով փակեցին Սուրբ Հարության տաճարը բոլոր ուխտավորների առաջ։ Պատկերացրեք` հարյուրհազարավոր մարդիկ եկել էին Երուսաղեմ` ուխտի, մեծ միջազգային աղմուկ բարձրացավ, և Նեթանյահուի կառավարությունը հետ կանչեց և սառեցրեց Քնեսեթում այս օրենքի նախագիծը»,– ասաց հայ համայնքի ղեկավարը։
Հարցին, թե նոր որոշման ընդունումը կարող է Պաղեստինի պետությունը ճանաչելու պատասխան քայլը լինել ՀՀ–ի դեմ, Չերնամորյանը նշեց, որ իսրայելական մամուլում այդ որոշումը լուրջ հիստերիա է առաջացրել` չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Պաղեստինը ճանաչած 144–րդ երկիրն է, ընդ որում` Թուրքիայից ու Ադրբեջանից հետո։
«Երբ Թուրքիան ու Ադրբեջանը ողջունում էին Պաղեստինի ազատագրումը, իսրայելական լրագրողներն այդ մասին չէին խոսում։ Երբ Արցախը հայաթափվում էր, Ադրբեջանը էթնիկ զտումներ էր իրականացնում` օգտագործելով իսրայելական ռազմատեխնիկական ողջ սպեկտորը Արցախի ու Հայաստանի դեմ, իսրայելական լրագրողները լռում էին։ Բայց հիմա լրատվամիջոց չմնաց, որ այդ մասին չգրեր»,– ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Հայաստանի որոշմանը, իսրայելահայ համայնքն այդ ընդունում է որպես անկախ երկրի` միջազգային սուբյեկտի որոշում։ Հատկապես որ Ռամալայում նոր պետության ստեղծումը կարող է միջազգային հարթակներում զուգահեռվել Արցախի կարգավիճակի հետ։
«Շատ կարևոր որոշում է նաև այն տեսակետից, որ արաբական աշխարհում Ադրբեջանը անընդհատ բարձրաձայնում է, թե հայերը թշնամի են։ Սակայն Նիկոլ Փաշինյանի այցելությունը Եգիպտոս և հայտարարություններն այն մասին, որ Գազայում մարդիկ են սպանվում, և որ Հայաստանը կողմ է խաղաղության ու երկու պետությունների սկզբունքին, հակառակն են վկայում։ Եվ Հայաստանն այս որոշմամբ ավելի բարելավեց իր դիրքերը Արաբական լիգայի երկրներում»,– շեշտեց իսրայելահայ համայնքի ներկայացուցիչը։
Անդրադառնալով Իսրայելի վարչապետի խորհրդականի սպառնալից հայտարարությանը, թե Հայաստանի համար այդ որոշումն անհետևանք չի մնա, Չերնամորյանն ընդգծեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Իսրայելի հայ համայնքում այդ հետևանքներից չեն վախենում։
«Այն, ինչ Իսրայելը կարող էր անել հայ ժողովրդի դեմ, արդեն արել է. հայկական հողը հայաթափվեց, հայկական հողերի վրա, Ադրբեջանի հետ համագործակցելով, ստեղծել են ռազմական հենակետեր, ավիաբազա, որով լրտեսում են Իրանին»,– ընդգծեց նա։
Չերնամորյանը չի բացառում, որ նոր հանգամանքը կարող է մեծացնել Իսրայելի իշխանության կողմից ճնշումը Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողերի` Կովերի պարտեզի հարցում, մանավանդ որ այդ գործարքի հետևում, նրա դիտարկմամբ, ակնհայտորեն երևում են Իսրայելի ներքին գործերի և ներքին անվտանգության նախարարությունների ականջները, իսկ այդ կառույցները ղեկավարում են օրթոդոքս հրեաները։
Լրահոս
0