00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունները մի ձեռքով օգնում են, մյուսով թիրախավորում արցախցիներին. Պարսյան

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տնտեսագետի խոսքով` ՀՀ իշխանությունները երբեմն կարծես թե փորձում են «երեսով տալ» արցախցիներին աջակցության ծրագրերը, որն անընդունելի է։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այս պահին դեռևս ամբողջովին չի գույքագրել ԼՂ–ից բռնի տեղահանվածների բոլոր խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով` եթե մինչև 2020 թ. ՀՀ իշխանությունները Արցախին հատկացնում էին տարեկան 60 մլրդ դրամ, ապա 44–օրյա պատերազմից հետո տարեցտարի Արցախի բյուջեն ավելանում էր` 2022 թ. հասնելով 144 մլրդ դրամի։
Արդյունքում, ըստ տնտեսագետի` 2020–22 թթ. ՀՀ կառավարության կողմից հատկացումները կազմեցին ՀՀ բյուջեի մոտ 5 տոկոսը՝ 3 տարվա համար։
«Բնակաբար արցախցիների` ՀՀ բռնի տեղահանումից հետո մենք ունեցանք նոր ծախսեր, որոնք բյուջետային նոր պարտավորություններ էին առաջացնում։ Այնուամենայնիվ, երբ հաշվում ենք 2023 թ. սեպտեմբերից հետո արցախցիների կարիքներին ուղղված գումարները, ապա ընդհանուր հանրագումարով դրանք կազմում են մոտ 80 մլրդ դրամ։ Ստացվում է` սա նախկին հատկացումների մոտ կեսն է կազմում»,– նկատեց Պարսյանը։
Սրան զուգահեռ, նրա խոսքով` ՀՀ իշխանությունները երբեմն, կարծես թե, փորձում են «երեսով տալ» արցախցիների համար արված աջակցության ծրագրերը։
«Այսպիսով նրանք ավելի շատ քաղաքական խնդիր են լուծում, քան ֆինանսական, երբ փորձում են արցախահայությանը բարոյական ճնշման տակ դնել` ասելով, թե դուք պարտական եք մեզ, դրա համար, օրինակ` դուք պետք է հեռու մնաք բողոքի որևէ դրսևորումից։ Այսինքն, մի ձեռքով իշխանությունը ցույց է տալիս, որ օգնում է, մյուս ձեռքով թիրախավորում է»,– նշեց Պարսյանը։
Բացի այդ, ըստ նրա` արցախցիների մի զգալի մասի համար անորոշությունը դեռ բավականին մեծ է` մնա՞լ, թե՞ գնալ ՀՀ–ից։ Տնտեսագետի խոսքով` կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի արցախցիներին կարողանա պահել ՀՀ–ում, դրսևորի ճկունություն, նրանց տա ազդակ, որ ՀՀ–ում կարող են ապահով ու բարեկեցիկ ապրել։
Մինչդեռ, երբ իշխանությունը ՀՀ–ում ապրող արցախահայության դեմ տարբեր հայտարարություններ է հնչեցնում, դրանք հակառակ արդյունքն են տալիս:
Կհիշեմ ջերմությունն ու սերը. արցախցի երեխաները լեզվի ամառային ճամբարում էին
«Դա նորմալ չէ ու նաև վանում է. այն մարդիկ, որոնք ցանկանում են ՀՀ–ում բնակարան ձեռք բերել, այսօր մտածում են` մի օր էլ իրենք են այդպես թիրախավորվելու իշխանությունների կողմից»,– ընդգծեց Պարսյանը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
ԱԺ–ում 2023 թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ 2025 թվականի հունվարի 1–ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվաող 40+10000 աջակցության ծրագրի շահառուների թիվը հնարավոր է վերանայվի։ 2025 թ. հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատանքային տարիքի անձանց համար ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներիին։
Բացի այդ, հունիսի 17–ից սկսվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին մասնակցելու դիմումների ընդունումը։ Խոսքը վերաբերում է միայն ԼՂ–ից բռնի տեղահանված այն անձանց, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն։
Լրահոս
0