00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ տեղահանվածներին տրվող 40 + 10000 դրամ աջակցության ծրագիրը որոշ չափով կվերանայվի

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Արցախից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
Առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. 2025 թվականի հունվարի 1–ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվաող 40+10000 աջակցության ծրագրի շահառուների թիվը հնարավոր է վերանայվի։ Այս մասին ԱԺ–ում 2023 թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ 1 ամիս առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց բնակարանային երկարաժակետ աջակցության ծրագիրը, որի իրականացումը կմեկնարկի մի քանի օրից։ Աջակցության շահառու կլինեն այն անձինք, որոնք մտադիր են Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատել։ Պարտադիր պայման է այն, որ ծրագրի շահառու ընտանիքների բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ։ Այն ընտանիքները, որոնք գնված կամ կառուցված բնակարանում կապրեն 10 տարի, կստանան սեփականության վկայական։
«Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասցեագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի որոշակի փուլերով, և մեր հայրենակիցների մի մասը կկարողանան ծրագրային աջակցությունից օգտվել 2–րդ, 3–րդ կամ 4–րդ տարում, նրանք կշարունակեն մնալ վարձակալության ծրագրերի (40 + 10000 դրամ աջակցության ծրագիր) շահառու նաև 2025 թվականի հունվարի 1–ից հետո։ Սակայն այժմ գործող 40 + 10000 դրամ աջակցության ծրագիրը որոշ չափով իր բովանդակությամբ կվերանայվի` բարձրացնելով դրա սոցիալական թիրախավորումը»,–ասաց փոխվարչապետը։
Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները։
«Հավանական է, որ 2025 թվականի հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատանքային տարիքի անձանց համար ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներիին»,–ասաց փոխվարչապետը։
Նա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կոչ արեց ծանոթանալ աջակցության ծրագրերին, տալ հարցեր, որոնք կարող են օգնել իրենց որոշումները վերջնական կայացնելու համար ու իրացնել ծրագրով նախատեսված բնակարանի գնման կամ տան կառուցման իրավունքը։
Փոխվարչապետը հավելեց, որ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար անձ աշխատանք է գտել։ Հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է հազարը։
Լրահոս
0