00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան Հայաստանին որպես գործիք է օգտագործում իր նպատակներին հասնելու համար. ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել
Զախարովայի խոսքով` Փարիզին բնորոշ քաղաքականություն է` լինել ամենուր և որևէ պատասխանատվություն չկրել։
Ֆրանսիան Հայաստանին որպես գործիք է օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում ՀՀ–ի ու հայ ժողովրդի շահերով։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ֆրանսիայից զենք մատակարարելու հարցը։
Նրա խոսքով` դա բնորոշ է Փարիզի քաղաքականությանը` լինել ամենուր և որևէ պատասխանատվություն չկրել։ Հարավային Կովկասի հակամարտության համատեքստում նա նշել է, որ ֆրանսիական կողմը միլիոն հնարավորություն ուներ այն կարգավորելու համար, որոնցից մեկը Մինսկի պայմանավորվածություններն են։
«Հետո իմացանք, որ դա միայն շղարշ էր։ Իրական դրսևորումներն այլ էին` հակառուսական ուղու վրա Կիևի ռեժիմին անվերապահ աջակցություն ցուցաբերելը։ Իրականում բոլոր խաղաղ պայմանավորվածությունները Փարիզին չէին հետաքրքրում։ Եվ սա ուղիղ մեջբերում է Ֆրանսուա Օլանդի ասածից (Ֆրանսիայի նախկին նախագահ. խմբ)»,– ասաց Զախարովան։
Նա նշեց, որ կա խաղաղության ծրագիր, Կովկասում իրավիճակի կարգավորման քայլ առ քայլ ճանապարհային քարտեզ` տնտեսական, հումանիտար ծրագրի իրականացման, տրանսպորտային լոգիստիկայի կառուցման, փոխադարձ համագործակցության նպատակով։ Ըստ Զախարովայի` այդ ամենի շուրջ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև։
Զախարովան ընդգծեց, որ Մոսկվան հանդես է եկել բաց, ազնիվ միջնորդի դերում և երկու կողմին էլ դիտարկել է որպես մերձավոր պետություններ և ժողովուրդներ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` Մոսկվան նաև միշտ շահագրգռված է եղել, որ խաղաղություն և կայունություն լինի։
«Դա վայրի խանդ ու չարություն է առաջացնում Արևմուտքում, որը դա համարել է իր շահերի գոտի և, չկարողանալով որևէ տեղաշարժի հասնել խաղաղ կարգավորման ճանապարհին, իմ կարծիքով, նախապատրաստում է հերթական քաոսի»,– ասաց Զախարովան:
Նա չբացառեց, որ դա դիտարկվելու է որպես ռևանշ այն խաղաղասիրական ջանքերի համար, որոնք գործադրել է Ռուսաստանը։ Զախարովան նշեց` այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ են տվել և նախանշել բազմամյա փակուղուց դուրս գալու ճանապարհը։
«Հիմա նրանք, ովքեր տարածաշրջան են նետում այնպիսի առաջարկներ, որոնք անում է Փարիզը, և այնպիսի արարքներ, որոնք անում է Փարիզը, վատ խորհրդատու են, գործն էլ տանում են դեպի դժբախտություն։ Մենք ոչ թե խաղաղ կարգավորման, այլ հակամարտության հրահրման անկեղծ հռետորաբանություն ենք լսում»,– ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հունիսի 17-ին մեկնել էր Ֆրանսիա, որտեղ ռազմատեխնիկական ցուցահանդես էր այցելել և նոր պայմանավորվածություններ ձեռք բերել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ։
Նա Ֆրանսիա էր այցելել նաև փետրվարի 21–ին։ Հաջորդ օրը Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով Հայաստան կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։
Լրահոս
0