https://arm.sputniknews.ru/20240617/hh-pashtpanutjan-nakharary-fransiajum-razmatekhnikakan-cucahandes-e-ajcelel-77237164.html
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում ռազմատեխնիկական ցուցահանդես է այցելել
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում ռազմատեխնիկական ցուցահանդես է այցելել
Sputnik Արմենիա
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 17.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-17T17:47+0400
2024-06-17T17:47+0400
2024-06-17T17:50+0400
հայաստան
ֆրանսիա
սուրեն պապիկյան
զենք
ցուցահանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77235512_0:0:1280:721_1920x0_80_0_0_7c2d25c14e4b206516a62e373bf28815.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը և ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։«Պապիկյանը հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ»,– ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք` Պապիկյանը Ֆրանսիա է մեկնել այսօր։ Այցն աշխատանքային է։Նա Ֆրանսիա էր այցելել նաև փետրվարի 21–ին։ Հաջորդ օրը Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան։Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով Հայաստան կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/11/77235512_70:0:1243:880_1920x0_80_0_0_a8af497282b3e5901f78d9ec4d8c7769.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, սուրեն պապիկյան, զենք, ցուցահանդես
հայաստան, ֆրանսիա, սուրեն պապիկյան, զենք, ցուցահանդես
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում ռազմատեխնիկական ցուցահանդես է այցելել
17:47 17.06.2024 (Թարմացված է: 17:50 17.06.2024) Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը և ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պապիկյանը հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք`
Պապիկյանը Ֆրանսիա է մեկնել այսօր։ Այցն աշխատանքային է։
Նա Ֆրանսիա էր այցելել նաև փետրվարի 21–ին։ Հաջորդ օրը Ֆրանսիայի ԶՈւ նախարար
Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան։Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ
Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարարը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով
Հայաստան կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։