https://arm.sputniknews.ru/20240624/veraqnnich-datarany-voch-iravachap-e-tshanachel-stepanakerti-qaghaqapeti-kalanqy-77570086.html
Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը
Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը
Sputnik Արմենիա
Դավիթ Սարգսյանի տնային կալանքի մասով պատասխան դեռևս չկա, բայց փաստաբանը կարծում է՝ այն ևս ոչ իրավաչափ պետք է ճանաչվի։ 24.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-24T22:49+0400
2024-06-24T22:49+0400
2024-06-24T22:51+0400
ստեփանակերտ
դավիթ սարգսյան
դատարան
կալանք
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0d/25320978_0:83:1601:983_1920x0_80_0_0_e8ff39a57484dc4fe8ecbc78038208f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է նրա շահերի պաշտպան Ռոման Երիցյանը։ Նա պարզաբանել է՝ խոսքը 20 օրով կալանքի մասին է։Փաստաբանի խոսքով՝ կայացրած որոշմամբ Վերաքննիչ դատարանը ճանաչում է, որ քաղաքապետին կալանավորելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ նրան սխալ են կալանավորել։«Թե՛ Առաջին ատյանի դատարանն է նման սխալ որոշում կայացրել, թե՛ քննիչն է սխալ արել, որ նման միջնորդությամբ դիմել է։ Սա վերաքննիչ դատարանի արձանագրածն է։ Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահին քաղաքապետի կալանավորման 20-օրյա ժամկետը լրացել էր, և ըստ էության խափանման այդ միջոցն այլևս չկար, ուստի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն այս մասով բեկանել չկարողացավ, որովհետև արդեն իմաստազրկված էր»,- հավելել է Ռոման Երիցյանը։Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ տնային կալանքի մասին դատարանի կայացրած վերջին որոշումն էլ պետք է ճանաչվի ոչ իրավաչափ։Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Դավիթ Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր, նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։Մայիսի 25–ին ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0d/25320978_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8043b9c80e4e40f07cd2bc228d5dc7d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, դավիթ սարգսյան, դատարան, կալանք, տնային կալանք
ստեփանակերտ, դավիթ սարգսյան, դատարան, կալանք, տնային կալանք
Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը
22:49 24.06.2024 (Թարմացված է: 22:51 24.06.2024) Դավիթ Սարգսյանի տնային կալանքի մասով պատասխան դեռևս չկա, բայց փաստաբանը կարծում է՝ այն ևս ոչ իրավաչափ պետք է ճանաչվի։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է նրա շահերի պաշտպան Ռոման Երիցյանը։ Նա պարզաբանել է՝ խոսքը 20 օրով կալանքի մասին է։
«Տնային կալանքի վերաբերյալ ունենք վերաքննիչ բողոք, որի պատասխանը դեռևս չկա»,- ասել է Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ կայացրած որոշմամբ Վերաքննիչ դատարանը ճանաչում է, որ քաղաքապետին կալանավորելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ նրան սխալ են կալանավորել։
«Թե՛ Առաջին ատյանի դատարանն է նման սխալ որոշում կայացրել, թե՛ քննիչն է սխալ արել, որ նման միջնորդությամբ դիմել է։ Սա վերաքննիչ դատարանի արձանագրածն է։ Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահին քաղաքապետի կալանավորման 20-օրյա ժամկետը լրացել էր, և ըստ էության խափանման այդ միջոցն այլևս չկար, ուստի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն այս մասով բեկանել չկարողացավ, որովհետև արդեն իմաստազրկված էր»,- հավելել է Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ տնային կալանքի մասին դատարանի կայացրած վերջին որոշումն էլ պետք է ճանաչվի ոչ իրավաչափ։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Դավիթ Սարգսյանը
20 օրով կալանավորվել էր, նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Մայիսի 25–ին
ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու
մեղադրանքով։ Ավելի ուշ նրան
կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո
ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես
խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։