00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմիտասում արցախցի եղբայրներին ծեծի ենթարկելու գործով ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Բաժանորդագրվել
Որոշում է կայացվել դատարան դիմել՝ երիտասարդի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայում երկու եղբայրներին մահակի կիրառմամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար 28-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը գրել էր, թե հունիսի 21-ին Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ՍԱՍ սուպերմարկետի առջև «բեյսբոլի բիտայով» դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Տղամարդիկ գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Փաստաբանը նաև մեղադրել էր քննիչներին անգործության մեջ։
2024 թվականի հունիսի 21-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-նն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել է իր և եղբոր հետ, որի ընթացքում մահակով հարվածներ է հասցրել իրենց, և եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։
Ի պատասխան՝ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, որ քննիչների անգործության մասին հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն և խիստ մանիպուլյատիվ են։ Նա հայտնել էր, որ եղբայրները ճանաչվել են տուժող, նույն օրը բուժհաստատությունում նրանցից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել` վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրներին նշված վայրում ծեծի է ենթարկել Երևանի 28-ամյա բնակիչը:
ՔԿ-ից հայտնում են, որ սուպերմարկետի մոտ երկու եղբայրների և 28-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որը վերաճել է վիճաբանության։ Այդ ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է եղբայրներից մեկին, ապա մոտակայքում կայանված մեքենայի բեռնախցիկից վերցրել փայտյա մահակը, դրանով մի քանի հարված հասցրել եղբայրների մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։
Վեճ և դանակահարություն Շահումյանում. 2 երիտասարդ հիվանդանոցում են
28-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով:
Կայացվել է նրան ձերբակալելու որոշում նրան դատարան ներկայացնելու համար՝ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով։
Լրահոս
0