00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ծեծել են 2 արցախցու. փաստաբանն ու ՔԿ–ն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

© Photo : Social media of Roman YericyanԾեծի ենթարկված արցախցիներից մեկը
Ծեծի ենթարկված արցախցիներից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2024
Բաժանորդագրվել
Ըստ հայտարարության` դեպքի առթիվ քննչական կոմիտեն նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Երևանի Կոմիտասի փողոցում երկու անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի շրջանակներում քննիչների անգործության մասին հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն և խիստ մանիպուլյատիվ են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով երեկ երկու արցախցիներին դաժանաբար ծեծի ենթարկելու դեպքին։
Նշենք, որ երեկ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրել էր, թե Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ՍԱՍ սուպերմարկետի առջև «բեյսբոլի բիտայով» դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Տղամարդիկ գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։
© Photo : Social media of Roman YericyanԾեծի ենթարկված արցախցիներից մեկը
Выходец из Нагорного Карабаха, избитый в центре Еревана - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2024
Ծեծի ենթարկված արցախցիներից մեկը
Փաստաբանը մեղադրել էր քննիչներին անգործության մեջ։ Նա համեմատական էր անցկացրել հուլիսի 12–ին ԱԺ շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետ` նշելով, որ արցախցին հավաքի ժամանակ դատարկ պլաստմասե շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ, նրան նույն օրը տեսախցիկներով նույնականացրել են, 15 ոստիկանի տուժող ճանաչել, իսկ տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև արցախցիներին դաժանաբար ծեծի ենթարկած մարդուն քննչական կոմիտեն հայտնաբերել չի կարողանում։
«Քննչական կոմիտեն հիվանդանոցում գտնվող արյունլվա շորերը առգրավել չի հասցնում, արցախցիներին տուժող ճանաչելու հարցում չի շտապում, աշխատանքային օրն ավարտվելուց հետո էլ վարույթով զբաղվելու ժամանակ չի ունենում։ Սա էլ այն դեպքում, երբ ծեծի ենթարկող քաղաքացու տրանսպորտային միջոցն ու համարանիշները հայտնի են, իսկ նրա դեմքը՝ ֆիքսված տարբեր տեսախցիկներով։ Փոխարենը տարբեր անձինք հասցնում են հորդորել այդ նույն արցախցիներին որևէ տեղ չբողոքել՝ «ամեն ինչ լավ է լինելու» խոստումով»,–գրել էր փաստաբանը։
Դեպքի առթիվ քննչական կոմիտեի խոսնակը հայտնում է, որ երեկ` հունիսի 21–ին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելին` իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող։
«Քննիչներն այնքան օպերատիվ են գործել, որ անմիջապես այցելել են բուժկենտրոն` այնտեղ նրանց հարցաքննելու համար։ Տուժողներից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,–գրել է Աբրահամյանը։
Աբրահամյանը նաև անդրադարձել է փաստաբանի գրառման այն հատվածին, թե տուժողների նկատմամբ բռնության գործադրումը կապված է եղել նրանց արցախցի լինելու հետ` նշելով, որ տվյալ հանգամանքի մասին խոսող որևէ փաստական տվյալ առկա չէ։
«Սա այլ բան չէ, քան արհեստականորեն արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայության պատրանք ստեղծելը և այդկերպ ներհասարակական պառակտում գեներացնելը»,–նշել է նա։
Նա նաև նշել է, որ քննչական կոմիտեն տարածքում տեղակայված տեսագրող սարքերի պարունակությունը վերցնելու հանձնարարություն է տրվել, ոստիկանությանը հանձնարարվել է նաև հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, քննությանը հետաքրքրող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։
Աբրահամյանը հավելել է, որ անհետաձգելի բոլոր գործողությունները կատարվել են, և դրանք շարունակվում են նաև այսօր։
Լրահոս
0