00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում 4 տարում ո՞ր ոլորտներում են աճել զբաղվածությունն ու աշխատավարձերը. վիճակագրություն

Բաժանորդագրվել
Մեր երկրում վերջին տարիներին աշխատավարձերն ամենից շատ բարձրացել են ՏՏ և շահումով խաղերի ոլորտներում, ինչպես նաև բանկային հատվածում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. 4 տարվա ընթացքում ՀՀ–ում վարձու աշխատողների և միկրոբիզնեսի սուբյեկտների ընդհանուր թիվը 597,8 հազարից հասել է 752,3 հազարի, իսկ նրանց միջին աշխատավարձը 194 հազար դրամից հասել է 297 հազար դրամի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոմոնիկայի նախարարությունը` հիմնվելով պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության վրա։
Ըստ այդմ, ցուցանիշներն առավել աճել են ՏՏ–ում և մոլախաղերի ոլորտում։
Համաձայն ՊԵԿ տեղեկատվության՝ 2024 թ. մայիսի վերջի դրությամբ հարկման բազա ունեցող անձանց (եկամուտներ ապահոված աշխատատեղերի) թվաքանակը կազմել է 752.260, աճը 2023 թ. մայիսի նկատմամբ կազմել է 4.7 %։ Ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան (աշխատավարձը) կազմել է 296,690 դրամ, անվանական աճը եղել է 6. 7 %: Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ, անվանական աճը՝ 11.7 %։
ՏՏ ոլորտում աշխատակիցների թիվն աճել է կրկնակիից շատ՝ մոտ 12,4 հազարից հասնելով 27,4 հազարի, իսկ միջին աշխատավարձն աճել է գրեթե կրկնակի՝ 666,7 հազարից հասնելով 1 մլն 180 հազար դրամի, իսկ շահումով խաղերի ոլորտում աշխատակիցների թիվը 3,9 հազարից հասնել է 8 հազարից մի փոքր ավելի, աշխատավարձը 334 հազարից հասել է 680 հազար դրամի:
Թե ՏՏ ոլորտի, թե շահումով խաղերի դեպքում աճը մասամբ կապված է արտասահմանյան ընկերությունների մուտքով ՀՀ. ծրագրավորման դեպքում Ռուսաստանից Հայաստան են ժամանել միջին և փոքր բազմաթիվ ընկերություններ, ինչպես նաև 10–ից ավելի խոշոր կազմակերպություն: Շահումով խաղերի դեպքում ՀՀ–ում, օրինակ` 2022 թ. հոկտեմբերին խոշոր գրասենյակ է բացել շվեդական Evolution ընկերությունը։
Երկու դեպքում էլ, սակայն, արտերկրից ժամանակ ընկերություններն ու մասնագետները այս ոլորտների արագ զարգացման միակ գործոնը չեն, քանի որ արագ զարգացել են նաև տեղական ընկերությունները։
Բացի այդ, զբաղվածությունը գրեթե երկու անգամ աճել է հանրային սննդի և շինարարության ոլորտներում. առաջին դեպքում՝ 16,5 հազարից մինչև 31,5 հազար, երկրորդ դեպքում՝ 9 հազարից հասնելով մինչև 17 հազարի: Հանրային սննդի ոլորտում միջին աշխատավարձը 87 հազարից հասել է 145 հազար դրամի, իսկ շինարարության ոլորտում՝ 226 հազարից հասնելով մինչև 376 հազարի:
ՀՀ ֆինանսական հատվածն աշխատավարձերի աճով առաջ է անցել ՏՏ ոլորտից. որո՞նք են պատճառները
Շատ դեպքերում այս աճը կարող է պայմանավորված լինել նաև ստվերային զբաղվածության օրինականացմամբ, քանի որ երկար ժամանակ այդ ոլորտներում շատ աշխատողներ վճարվել են «սևով»` կամ ամբողջությամբ, կամ մասամբ ձևակերպելով աշխատավարձը:
Եվ զբաղվածությունը, և աշխատավարձերը այս ոլորտներում աճել են պահանջարկի ազդեցությամբ, որը պայմանավորված էր և ռելոկանտների ժամանումով, և շինարարական բում առաջացրած հիփոթեքային հարկային արտոնություններով։
Ցուցանիշների բավականին լավ աճ կա նաև հյուրանոցային ոլորտում, որտեղ պաշտոնական զբաղվածությունը 4 հազարից հասել է 7 հազարի, իսկ միջին աշխատավարձը 124 հազարից հասել է 220 հազար դրամի:
Ֆինանսական հատվածում զբաղվածությունն աճել է համեմատաբար քիչ` 16,6–ից մինչև 19 հազար մարդ, սակայն աշխատավարձերն աճել են ավելի քան երկու անգամ՝ 416–ից մինչև 874 հազար դրամ: Այստեղ աշխատատեղերի և աշխատավարձերի «ստվերից լույս» բերելու կարիք ընդհանրապես չկա, քանի որ բանկային հատվածը ՀՀ տնտեսության ամենաթափանցիկ ոլորտներից մեկն է։
Բանկերի սեփականատերերը շատ դեպքերում իրենց աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնում են` նրանց ՏՏ ընկերություններ տեղափոխվելուց հետ պահելու նպատակով:
Ի դեպ, նկատենք, որ միկրոբիզնեսի սուբյեկտների պաշտոնական միջին եկամուտը փոքր–ինչ նվազել է, իսկ թեթև արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը և աշխատավարձերը համեմատաբար քիչ են աճել:
Պետական հատվածում զբաղվածություն ունեցողների թիվը մնացել է մոտավորապես նույնը` 190–200 հազար, իսկ միջին աշխատավարձը 164 հազար դրամից դարձել է 219 հազար դրամ՝ հաշվի առնելով քաղծառայողների մասնագիտական ատեստավորումը։
Լրահոս
0