00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ֆինանսական հատվածն աշխատավարձերի աճով առաջ է անցել ՏՏ ոլորտից. որո՞նք են պատճառները

© Sputnik / Andranik GhazaryanՀայկական դրամ
Հայկական դրամ - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2024
Հայկական դրամ
Բաժանորդագրվել
ՏՏ ոլորտն ավանդաբար առաջատար է Հայաստանում միջին աշխատավարձերի մակարդակով։ Բայց 2022-ի մարտին ֆինանսական հատվածն առաջ է ընկել։ Ամենահավանական պատճառը պարգևավճարներն են, որոնք բանկերն աշխատակիցներին տվել են 2023-ի արդյունքների ամփոփումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. 2024 թվականի մարտին Հայաստանի ֆինանսական հատվածը միջին աշխատավարձի մակարդակով մոտ 70%-ով առաջ է անցել ՏՏ ոլորտից։ Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ 2024 թվականի մարտի տվյալներով՝ ֆինանսիստների միջին աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 798 հազար դրամ կամ 70 տոկոսով շատ, քան ծրագրավորողներինը (1 մլն 70 հազար)։
Հայաստանում ամենաբարձր աշխատավարձերը ստանում են հենց ծրագրավորողները, ֆինանսական հատվածն այդ ցանկում հաջորդն է, ընդ որում՝ ոչ այդքան մեծ տարբերությամբ։ Բայց այս ամիսը սովորական չէր: Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին ֆինանսական հատվածի ներկայացուցիչները, ամենահավանական պատճառը 2023 թվականի արդյունքներով բանկերի աշխատակիցների ստացած պարգևավճարներն են։ Այս ոլորտում պարգևավճարները հիմնականում տալիս են ոչ թե դեկտեմբերին, այլ հաջորդ տարվա մարտ-ապրիլին, երբ բանկն ամփոփում է տարվա աշխատանքի արդյունքները (աուդիտ է անցկացվում, ֆինանսական հաշվետվություն է կազմվում և այլն):
Առանց պարգևավճարների պատկերն այլ է. օրինակ՝ 2024-ի հունվարին (հաշվի առնելով, որ հունվարը պարգևավճարների ամիս չէ) ֆինանսական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 574 հազար դրամ (այն ժամանակվա փոխարժեքով՝ մոտ 1 435 դոլար) կամ գրեթե կրկնակի քիչ, քան ՏՏ ոլորտում։
Բայց մարտին, երբ սկսվել է վերջնական պարգևավճարների բաշխումը, բանկերը կարողացել են շռայլություն թույլ տալ։ 2022 թվականին Հայաստանի բանկային համակարգը սովորականից մի քանի անգամ ավելի շատ շահույթ էր ստացել ՀՀ–ում գտնվող ռուսաստանցիների գործարքների սպասարկման հաշվին` բացարձակ թվերով՝ 263 մլրդ դրամ (2022-ի միջին փոխարժեքով՝ 600 մլն դոլարից մի փոքր շատ), մինչդեռ նախորդ մի քանի տարիներին այդ ցուցանիշը տատանվել է 60-80 մլրդ դրամի սահմանում։ Բայց այս տարի էլ, հակառակ բազմաթիվ կանխատեսումների, միտումը շարունակվել է, և բանկերի շահույթը գրեթե նույն մակարդակում է (230 մլրդ դրամ կամ 2023-ի միջին փոխարժեքով՝ մոտ 585 միլիոն դոլար): Ռուսաստանցիների գործարքների սպասարկման միջնորդավճարներն իսկապես նվազել են, բայց սպառողական վարկերը սկսել են աճել (հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ հիփոթեքային վարկերով անշարժ գույք գնողները սկսում են նորոգել իրենց տները)։
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին աճել է 14.3%-ով
Նշենք, որ Հայաստանի ֆինանսական հատվածում աշխատավարձերը փոքր-ինչ աճել են նաև ռուսաստանցի ռելոկանտների ներհոսքից հետո։ ՀՀ եկածների թվում զգալի թիվ են կազմում ծրագրավորողներն ու ֆինանսիստները, որոնք այստեղ են տեղափոխել իրենց գրասենյակները: Ռուսաստանի քաղաքացիներին սկսել են իրենց ծառայություններն առաջարկել նաև տեղական ներդրումային ընկերությունները, որոնց շրջանառությունն ու անձնակազմն աճել են այդ պատճառով:
Բացի այդ, աշխատավարձերն աճել են նաև Հայաստանի բանկային համակարգում` նոր մասնագետներ ներգրավելու համար։ Նրանց պահանջարկը հատկապես աճել է AML/CFT–ի (փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ստուգումներ) ուղղությամբ։ Հաշվի առնելով արևմտյան ֆինանսական համակարգի ալերգիան Ռուսաստանի քաղաքացիների հետ կապված բոլոր գործարքների հանդեպ` բանկերն ավելի շատ մասնագետների կարիք ունեն, որոնք պետք է ձեռքով ստուգեն այդ բոլոր գործարքները (հակառակ դեպքում հայաստանյան բանկերին սպառնում է արտասահմանյան բանկերում թղթակցային հաշիվների փակում, իսկ հետո` նաև երկրորդային պատժամիջոցներ)։
Ովքե՞ր են լինելու առաջին տուժողները. մասնագետը` շրջհարկի դրույքաչափերի բարձրացման մասին
Լրահոս
0