https://arm.sputniknews.ru/20240624/hh-ishkhanutjunnery-tirakhavvorum-en-arcakhcineri-tarber-khmberi-arcakhi-azh-77551219.html
ՀՀ իշխանությունները թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի․ Արցախի ԱԺ
ՀՀ իշխանությունները թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի․ Արցախի ԱԺ
Sputnik Արմենիա
Պատգամավորներն անընդունելի են համարում Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր հայտարարությունները, որոնք ոչ միայն սոցցանցերում են տարածվում, այլև... 24.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-24T17:30+0400
2024-06-24T17:30+0400
2024-06-24T17:34+0400
արցախ
արցախցի
իշխանություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672491_0:0:1501:844_1920x0_80_0_0_73cc981051e7b6cdfe1e6c28bde5c8e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի գործող իշխանությունները պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը, անհամաչափ ուժ, հատուկ միջոցներ կիրառել սեփական ժողովրդի հանդեպ՝ հանուն իշխանությունը պահելու։ Նման հայտարարություն են արել Արցախի ԱԺ 4 խմբակցությունները։Շեշտում են՝ հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը վեր հանեց այն փաստը, որ ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը։Միաժամանակ Արցախի պատգամավորները շնորհակալություն են հայտնում այն հազարավոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր ինը ամիսների ընթացքում ամեն ինչ արել են մեղմելու արցախահայության բարոյահոգեբանական և ֆիզիկական ցավը։Նրանք վտանգավոր և անընդունելի են համարում ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք ոչ միայն սոցիալական ցանցերում են տարածվում, այլև ՀՀ ԱԺ ամբիոնից են հնչում։«Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից»,- ընդգծված է հայտարարության մեջ:Հիշեցնենք՝ հունիսի 21-ին հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Քննիչը լրագրողներին հայտնել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում, այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672491_0:0:1333:1000_1920x0_80_0_0_d02d9d0e47e8ae3a8cbe7e4f20718464.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախցի, իշխանություն, հայաստան
արցախ, արցախցի, իշխանություն, հայաստան
ՀՀ իշխանությունները թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի․ Արցախի ԱԺ
17:30 24.06.2024 (Թարմացված է: 17:34 24.06.2024) Պատգամավորներն անընդունելի են համարում Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր հայտարարությունները, որոնք ոչ միայն սոցցանցերում են տարածվում, այլև ՀՀ ԱԺ ամբիոնից են հնչում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի գործող իշխանությունները պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը, անհամաչափ ուժ, հատուկ միջոցներ կիրառել սեփական ժողովրդի հանդեպ՝ հանուն իշխանությունը պահելու։ Նման հայտարարություն են արել Արցախի ԱԺ 4 խմբակցությունները։
Շեշտում են՝ հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը վեր հանեց այն փաստը, որ ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը։
«ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար»,- նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ Արցախի պատգամավորները շնորհակալություն են հայտնում այն հազարավոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր ինը ամիսների ընթացքում ամեն ինչ արել են մեղմելու արցախահայության բարոյահոգեբանական և ֆիզիկական ցավը։
Նրանք վտանգավոր և անընդունելի են համարում ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք ոչ միայն սոցիալական ցանցերում են տարածվում, այլև ՀՀ ԱԺ ամբիոնից են հնչում։
«Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից»,- ընդգծված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Քննիչը լրագրողներին հայտնել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում, այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է։