00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշում չեն ունեցել. ուժայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը

Բաժանորդագրվել
Ներկայացուցչության մոտից տարել են Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով էլ այնտեղից տարել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպարսակող մեքենան։
Նշենք, որ դեռ հունիսի 7-ին քննիչը կապարակնքել էր Արցախի նախագահի մեքենան։
Քննիչը լրագրողներին հայտնեց, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում, այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է։
«Այո, առգրաված մեքենա է։ Հիմա էլ համապատասխան քննչական գործողություններ են կատարվում, բայց այս փուլում չեմ կարող այլ բան ասել»,– ասաց քննիչը։
Նրա խոսքով` վարույթն իրականացնող մարմինն է որոշում` դատարանի որոշում անհրաժեշտ է, թե ոչ գործողություններ իրականացնելու համար։ Վստահեցրեց` իրենց գործողություններն ամբողջությամբ իրավաչափ են։
Շահրամանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռոման Երիցյանը նշեց, որ քննիչները չեն ունեցել որևէ որոշում։
«Մեզ ո՛չ մեքենան առգրավելու որոշումն են ցույց տվել, ո՛չ հատուկ միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում են ցույց տվել, ո՛չ էլ արձանագրություններ կամ դատարանի որոշումներ են ներկայացվել։ Բռնի ուժի կիրառումն էլ որևէ կերպ չեն հիմնավորել։ Քննիչը ներկայացել է այստեղ այդ պահին գտնվող անվտանգության աշխատակցին, մտել շենք, ինչից հետո էլ իրականացվել են վերը նշված գործողությունը»,– ասաց Երիցյանը։
ՀՀ-ում չի կարող լինել վտարանդի կառավարություն. Փաշինյանը՝ Շահրամանյանին
Փաստաբանը վստահեցրեց` քննիչը սկսել է արձանագրություն կազմել, սակայն առանց որևէ բան ասելու ուղղակի հեռացել է։ Երիցյանը նշեց, որ մինչ այս պահը չի կարողացել ծանոթանալ այդ արձանագրությանը։
Շահրամանյանի պաշտպանը շեշտեց` երբ իմացել է, որ քննիչներ և հատուկջոկատայիններ են եկել, խնդրել է 7 րոպե սպասել, մինչև ինքը հասնի, սակայն վերջիններս անմիջապես անցել են կտրուկ գործողությունների։
Լրահոս
0