https://arm.sputniknews.ru/20240624/es-shabat-avarteq-mjus-shabat-el-aseq-vsjvo-ashkhatum-enq-avinjany-pvosalcman-masin-77525301.html
«Էս շաբաթ ավարտեք, մյուս շաբաթ էլ ասեք` վսյո, աշխատում ենք». Ավինյանը` փոսալցման մասին
«Էս շաբաթ ավարտեք, մյուս շաբաթ էլ ասեք` վսյո, աշխատում ենք». Ավինյանը` փոսալցման մասին
Sputnik Արմենիա
Ավինյանը հանձնարարական տվեց, որպեսզի տեխհսկողության հետ կապված տարբեր վարչական շրջաններում առկա բոլոր խնդիրները քննարկվեն ու հենց այսօր էլ լուծվեն։ 24.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-24T11:23+0400
2024-06-24T11:23+0400
2024-06-24T11:23+0400
փոս
փողոց
երևան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47024372_0:39:750:461_1920x0_80_0_0_d063310ba07c2c4b1deedd66e26e0dd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևան քաղաքում փոսալցման աշխատանքների հետ կապված 4 վարչական շրջանի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը լուծվել են, առաջիկայում նորերը կկնքվեն։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։«Փոսալցման հետ կապված տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը լուծվել են։ Այսօր նոր պայմանագրեր կկնքենք ու կշարունակենք մեր փոսալցման աշխատանքները Մալաթիա Սեբաստիա, Աջափնյակ, Քանաքեռ–Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Այդ հատվածներում ծավալներ ունենք»,– ասաց ՀարությունյանըԱվան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը նշեց, որ տեխհսկողության հետ կապված իրենց մոտ խնդիր կար, բայց նախկին տեխզննողի հետ արդեն պայմանագիրը լուծել են։Տեխհսկողության հետ կապված Կենտրոն վարչական շրջանում նույնպես խնդիրներ են առաջացել, այստեղ էլ պատրաստվում են մեկ անձից գնման տարբերակով պայմանագիր կնքել այլ կազմակերպության հետ։Ավինյանը հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանին, որպեսզի խնդիրները քննարկվեն ու հենց այսօր էլ լուծվեն։ Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը. Երևանում տներ ու փողոցներ են հեղեղվել«Էս շաբաթ ավարտեք, որ մյուս շաբաթ էս հարցը տրվի ու ասվի` ունենք տեխհսկող, աշխատում ենք»,– ասաց Ավինյանը։Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին տեղացած հորդառատ անձրևներից հետո մի շարք վարչական շրջաններում գույքագրվել էին փոսերը, բայց դրանց ծավալները դեռ չէին հաշվարկվել։ Այդ ժամանակ նշվել էր, որ ծրագրով նախատեսված էր 104 000 քմ նորոգման աշխատանքներ կատարել, որից 75 000 քմ–ն այդ պահի դրությամբ արդեն իսկ արվել էր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47024372_42:0:709:500_1920x0_80_0_0_db9193d613327434995f9ba828d2688c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փոս, փողոց, երևան, տիգրան ավինյան
փոս, փողոց, երևան, տիգրան ավինյան
«Էս շաբաթ ավարտեք, մյուս շաբաթ էլ ասեք` վսյո, աշխատում ենք». Ավինյանը` փոսալցման մասին
Ավինյանը հանձնարարական տվեց, որպեսզի տեխհսկողության հետ կապված տարբեր վարչական շրջաններում առկա բոլոր խնդիրները քննարկվեն ու հենց այսօր էլ լուծվեն։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևան քաղաքում փոսալցման աշխատանքների հետ կապված 4 վարչական շրջանի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը լուծվել են, առաջիկայում նորերը կկնքվեն։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
«Փոսալցման հետ կապված տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը լուծվել են։ Այսօր նոր պայմանագրեր կկնքենք ու կշարունակենք մեր փոսալցման աշխատանքները Մալաթիա Սեբաստիա, Աջափնյակ, Քանաքեռ–Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Այդ հատվածներում ծավալներ ունենք»,– ասաց Հարությունյանը
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը նշեց, որ տեխհսկողության հետ կապված իրենց մոտ խնդիր կար, բայց նախկին տեխզննողի հետ արդեն պայմանագիրը լուծել են։
«Հիմա դիմել ենք մեկ անձից գնում կատարելու, նոր մարդկանց հետ պայմանագիր կնքելու համար, որ աշխատանքները շարունակենք։ Մեզ մոտ 2 անգամ քանդել ենք տվել տոմետներն ու եզրաքարերը, լավ չէին արել, մենք էլ աշխատանքները չէինք ընդունել, գումարն էլ չենք տվել»,– ասաց Հակոբյանը։
Տեխհսկողության հետ կապված Կենտրոն վարչական շրջանում նույնպես խնդիրներ են առաջացել, այստեղ էլ պատրաստվում են մեկ անձից գնման տարբերակով պայմանագիր կնքել այլ կազմակերպության հետ։
Ավինյանը հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանին, որպեսզի խնդիրները քննարկվեն ու հենց այսօր էլ լուծվեն։
«Էս շաբաթ ավարտեք, որ մյուս շաբաթ էս հարցը տրվի ու ասվի` ունենք տեխհսկող, աշխատում ենք»,– ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին տեղացած հորդառատ անձրևներից հետո մի շարք վարչական շրջաններում գույքագրվել էին փոսերը, բայց դրանց ծավալները դեռ չէին հաշվարկվել։ Այդ ժամանակ նշվել էր, որ ծրագրով նախատեսված էր 104 000 քմ նորոգման աշխատանքներ կատարել, որից 75 000 քմ–ն այդ պահի դրությամբ արդեն իսկ արվել էր։