00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում փոսերը գույքագրել են, բայց ծավալները դեռ չեն հաշվել. պարզաբանում է պաշտոնյան

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան փողոցներից մեկում առաջացած փոս
Երևանյան փողոցներից մեկում առաջացած փոս - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Երևանյան փողոցներից մեկում առաջացած փոս
Բաժանորդագրվել
Փոսալցման աշխատանքների մեծ մասն արված է, բայց անձրևների պատճառով փոսերը շատացել են։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունը հորդառատ անձրևներից հետո մի շարք վարչական շրջաններում գույքագրել է փոսերը, բայց դրանց ծավալները դեռ չեն հաշվարկվել։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
Նշենք, որ նախորդ շաբաթ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներ ջրով էին լցվել։ Եղանակային պայմանների պատճառով մի շարք փոսեր են ավելացել։
«Հենց որ եղանակային պայմանները թույլ տվեցին, Երևանում սկսեցինք փոսային նորոգման աշխատանքները։ Ծրագրով նախատեսված է 104 000 քմ նորոգման աշխատանքներ ծավալել, որից 75 000 քմ–ն այս պահին արդեն իսկ արված է։ Հաշվի առնելով այս տարվա եղանակային պայմանները, այն է` անձրևները, այնուամենայնիվ փոսերի խնդիր ունենք։ Այս խնդիրն առկա է մասնավորապես Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջաններում, փոսերն այստեղ գույքագրված են, բայց ծավալները հաշվարկված չեն դեռ։ Այս գիշերվանից սկսվել են փոսալցման աշխատանքները և այսօր էլ կշարունակվեն»,– ասաց պաշտոնյան։
Հարությունյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրեց հանձնարական տալ, որպեսզի կարողանան մեկ անձի սկզբունքով ասֆալտապատման աշխատանքների պայմանագիր կնքել այն վարչական շրջանների հետ, որտեղ ծավալների հաշվարկն ավարտվել է։
Նրա խոսքով` Երևանում փոսալցման աշխատանքներն ավարտելուց հետո նախատեսված է նաև ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր իրականացնել, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից։
Տիգրան Ավինյանը փորձեց պարզել, թե ինչու են անձրևներից հետո նման աննախադեպ քանակի փոսեր ավելացել քաղաքում, և ինչու են ասֆալտի հետ կապված խնդիրներ առաջանում։ Ի պատասխան Հարությունյանը շեշտեց` ունեցել են նախնական փոսալցման ծրագիր, որը նախատեսված էր ըստ ք/մ–ների, բայց հաշվի առնելով եղանակային պայմանները` աշխատանքային օրերը սահմանափակ են եղել։
«Դա հանգեցրեց նրան, որ մենք ունեցանք ավելի մեծ չափերի փոսեր։ Հայտնվեցին նաև նոր փոսեր, որոնք գույքագրման ժամանակ այլևս չունեինք»,– ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք` վերջին օրերին հորդառատ անձրևների և քամու հետևանքով Երևանում ոչ միայն փողոցներն են ջրով լցվել, այլև ծառեր են տապալվել։
Ո՞րն էր Նոր Նորքում փողոցների ջրալցման պատճառը. պարզաբանում է «Վեոլիա Ջուրը»
Լրահոս
0