ԲՐԻԿՍ-ի խաղերը, որոնց մասնակցում էր ավելի քան 4700 մարզիկ տարբեր երկրներից, ավարտվեցին Կազանում: Sputnik-ի ֆոտոշարքում դիտեք, թե ինչպես է անցել փակման... 24.06.2024, Sputnik Արմենիա
Խաղերը մեկնարկել էին հունիսի 12-ին, Կազան էին եկել աշխարհի ավելի քան 90 պետության մարզիկներ։ Խաղարկվեց մեդալների 387 հավաքածու: Հայաստանը խաղերին մասնակցեց ֆեդերացիաների ձևաչափով, քանի որ նախարարությունը պաշտոնական մասնակցության ծախսեր չէր նախատեսել:Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը (502 մեդալ, որից 262-ը՝ ոսկի)։ Երկրորդ հորիզոնականում Բելառուսի հավաքականն է (247 մեդալ), երրորդում՝ Չինաստանի թիմը (62 մեդալ):Եզրափակիչը զուգորդվեց թաթարական ավանդական Սաբանտույ տոնով:Հայաստանի հավաքականը ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում 8 մեդալ է նվաճել և զբաղեցրել 14–րդ տեղը
ԲՐԻԿՍ-ի խաղերը, որոնց մասնակցում էր ավելի քան 4700 մարզիկ տարբեր երկրներից, ավարտվեցին Կազանում: Sputnik-ի ֆոտոշարքում դիտեք, թե ինչպես է անցել փակման արարողությունը։
Խաղերը մեկնարկել էին հունիսի 12-ին, Կազան էին եկել աշխարհի ավելի քան 90 պետության մարզիկներ։ Խաղարկվեց մեդալների 387 հավաքածու: Հայաստանը խաղերին մասնակցեց ֆեդերացիաների ձևաչափով, քանի որ նախարարությունը պաշտոնական մասնակցության ծախսեր չէր նախատեսել:
Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը (502 մեդալ, որից 262-ը՝ ոսկի)։ Երկրորդ հորիզոնականում Բելառուսի հավաքականն է (247 մեդալ), երրորդում՝ Չինաստանի թիմը (62 մեդալ):
Եզրափակիչը զուգորդվեց թաթարական ավանդական Սաբանտույ տոնով:
Գեղասահորդ Ալինա Զագիտովան, «Ակ Բարս» հոկեյի թիմի նախկին խաղացող Դանիս Զարիպովը (ձախից աջ) և ՌԴ սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինը (երկրորդ պլանում) ԲՐԻԿՍ-ի խաղերի փակման արարողությանը
Գեղասահորդ Ալինա Զագիտովան, «Ակ Բարս» հոկեյի թիմի նախկին խաղացող Դանիս Զարիպովը (ձախից աջ) և ՌԴ սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինը (երկրորդ պլանում) ԲՐԻԿՍ-ի խաղերի փակման արարողությանը