https://arm.sputniknews.ru/20240624/hh-havaqakany-briks-2024-i-khagherum-8-medal-e-nvatshel-ev-zbaghecrel-14rd-teghy-77533288.html
Հայաստանի հավաքականը ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում 8 մեդալ է նվաճել և զբաղեցրել 14–րդ տեղը
Հայաստանի հավաքականը ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում 8 մեդալ է նվաճել և զբաղեցրել 14–րդ տեղը
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականից վերջինը կուրաշ մարզաձևում հանդես է եկել Նարեկ Հակոբյանը (60 կգ) և դարձել բրոնզե մեդալակիր։ 24.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-24T12:44+0400
2024-06-24T12:44+0400
2024-06-24T13:05+0400
հայաստան
բրիկս
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/18/77526913_0:160:3072:1888_1920x0_80_0_0_7d5c0931425f582c262fe0f181af8aae.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականը ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում 8 մեդալ է նվաճել և 91 երկրների ցանկում գրավել 14–րդ հորիզոնականը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունից։Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք հայ ուշուիստներ` Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ), բրոնզե մեդալներ են նվաճել ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում:Կարատեիստ Սուրեն Հարությունյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի: ԲՐԻԿՍ մարզական խաղերում Հայաստանը ևս երկու բրոնզե մեդալ է նվաճել սամբո մարզաձևից: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանն ու 98 կգ քաշային Արսեն Խանջյանը:Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն անցկացվել են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։Ծրագրում ընդգրկված էր 27 մարզաձև, որոնց մրցումներն անցկացվում էին Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 387 հավաքածու: Առաջին հորիզոնականում ՌԴ հավաքականն է, որը վաստակել է 262 ոսկե, 141 արծաթե և 99 բրոնզե մեդալներ։ Երկրորդ հորիզոնականում Բելառուսի հավաքականն է, որը վաստակել է 55 ոսկե, 85 արծաթե և 107 բրոնզե մեդալներ։ Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանի հավաքականը, որը վաստակել է 20 ոսկե, 24 արծաթե և 18 բրոնզե մեդալներ։Ինչո՞ւ հայ մարմնամարզիկները հրաժարվեցին մասնակցել ԲՐԻԿՍ–ի խաղերին. պարզաբանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/18/77526913_171:0:2902:2048_1920x0_80_0_0_0e392c0d5adc74f52c563f9af2376626.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բրիկս, մեդալ
Հայաստանի հավաքականը ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում 8 մեդալ է նվաճել և զբաղեցրել 14–րդ տեղը
12:44 24.06.2024 (Թարմացված է: 13:05 24.06.2024) Հայաստանի հավաքականից վերջինը կուրաշ մարզաձևում հանդես է եկել Նարեկ Հակոբյանը (60 կգ) և դարձել բրոնզե մեդալակիր։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականը ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում 8 մեդալ է նվաճել և 91 երկրների ցանկում գրավել 14–րդ հորիզոնականը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Հայաստանի հավաքականից վերջինը կուրաշ մարզաձևում հանդես է եկել Նարեկ Հակոբյանը (60 կգ) և դարձել բրոնզե մեդալակիր։ Այսպիսով Հայաստանն ունի 1 ոսկի և 7 բրոնզ»,– նշեցին գերատեսչությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք հայ ուշուիստներ` Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ), բրոնզե մեդալներ են նվաճել ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում:
Կարատեիստ Սուրեն Հարությունյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի: ԲՐԻԿՍ մարզական խաղերում Հայաստանը ևս երկու բրոնզե մեդալ է նվաճել սամբո մարզաձևից: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանն ու 98 կգ քաշային Արսեն Խանջյանը:
Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն անցկացվել են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։
Ծրագրում ընդգրկված էր 27 մարզաձև, որոնց մրցումներն անցկացվում էին Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 387 հավաքածու: Առաջին հորիզոնականում ՌԴ հավաքականն է, որը վաստակել է 262 ոսկե, 141 արծաթե և 99 բրոնզե մեդալներ։ Երկրորդ հորիզոնականում Բելառուսի հավաքականն է, որը վաստակել է 55 ոսկե, 85 արծաթե և 107 բրոնզե մեդալներ։ Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանի հավաքականը, որը վաստակել է 20 ոսկե, 24 արծաթե և 18 բրոնզե մեդալներ։