https://arm.sputniknews.ru/20240622/atvom-egvojany-veradarnum-e-voske-tsiran-paratvony-kbacvi-nra-nvor-filmvov-77471808.html
Ատոմ Էգոյանը վերադառնում է «Ոսկե ծիրան». փառատոնը կբացվի նրա նոր ֆիլմով
Ատոմ Էգոյանը վերադառնում է «Ոսկե ծիրան». փառատոնը կբացվի նրա նոր ֆիլմով
Sputnik Արմենիա
Փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։ 22.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-22T11:11+0400
2024-06-22T11:11+0400
2024-06-22T11:12+0400
ատոմ էգոյան
«ոսկե ծիրան» կինոփառատոն
ֆիլմ
ժյուրի
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/647/48/6474889_0:0:1601:901_1920x0_80_0_0_0368b9f8fed37b3e0b46193a12aa57e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։Կինոդիտում Երևանում. «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ փառատոնը` լուսանկարներովՆշվում է, որ Էգոյանն այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան կայացավ նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում, 21-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է։Նշենք, որ փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։Հիշեցնենք` «Ոսկե ծիրանն» այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրներըՆշենք նաև, որ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/647/48/6474889_0:0:1501:1125_1920x0_80_0_0_8577fa0be5513b9e75c9b14a8d5db669.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմ էգոյան, «ոսկե ծիրան» կինոփառատոն, ֆիլմ, ժյուրի, երևան
ատոմ էգոյան, «ոսկե ծիրան» կինոփառատոն, ֆիլմ, ժյուրի, երևան
Ատոմ Էգոյանը վերադառնում է «Ոսկե ծիրան». փառատոնը կբացվի նրա նոր ֆիլմով
11:11 22.06.2024 (Թարմացված է: 11:12 22.06.2024) Փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Էգոյանն այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան կայացավ նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում, 21-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է։
«Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլև փառատոնի ընթացքում՝ որպես «երևանյան պրեմիերա»»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։
Հիշեցնենք` «Ոսկե ծիրանն» այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Նշենք նաև, որ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: