Հայաստանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը:Հուլիսի 9-16-ը անցկացվելիք փառատոնը բացեց ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է հինգ երկրում, որոնց թվում է նաև Հայաստանը։Ֆիլմում համաշխարհային կինոյի աստղեր Ջերալդին Չապլինի (Չարլի Չապլինի դուստրը), Ջոնաս Սմուլդերսի և այլոց հետ միասին նկարահանվել է նաև հայտնի հայ դերասան Սամվել Թադևոսյանը:Ի դեպ, Տակեսի Կիտանոն այս տարի փառատոնի հատուկ հյուրն է լինելու։ Նրանից բացի Հայաստան կժամանեն Կաննի փառատոնի բոլոր մրցանակների դափնեկիրներ Ժան–Պիեռ և Լյուկ Դարդեններ եղբայրները, որոնք 90-ականների վերջերից եվրոպական կինոյի առանցքային դեմքերն են:Փառատոնի ժյուրիի նախագահն ու պատվավոր հյուրերն էին Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի կինոռեժիսոր Լավ Դիասը, ինչպես նաև հայտնի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, օսկարակիր պրոդյուսեր Ջենի Թոմասը և մի շարք հայտնի ռեժիսորներ:Փառատոնի հատուկ հյուրերի թվում են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևան, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդական Ժոել Շապրոնը, որը տասնամյակներ շարունակ յուրահատուկ «կամուրջ» է եղել այդ տարածաշրջանի և Կաննի կինոփառատոնի միջև:
Փառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը Երևանում: Այն բացվել է ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով։
Հայաստանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը:
Հուլիսի 9-16-ը անցկացվելիք փառատոնը բացեց ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է հինգ երկրում, որոնց թվում է նաև Հայաստանը։
Ֆիլմում համաշխարհային կինոյի աստղեր Ջերալդին Չապլինի (Չարլի Չապլինի դուստրը), Ջոնաս Սմուլդերսի և այլոց հետ միասին նկարահանվել է նաև հայտնի հայ դերասան Սամվել Թադևոսյանը:
Փառատոնի ընթացքում կկայանան Քրիստիան Պեցոլդի «Կարմիր երկինք», Նիկոլա Ֆիլիբերի «Ադամանդի վրա», Քլեր Սիմոնի «Մեր մարմինը», Կոմս Շահբազյանի «Մեր գյուղը», Գեորգի Օվաշվիլիի «Ելենա Գեղեցիկը», Վիմ Վենդերսի «Իդեալական օրեր», Իննա Մխիթարյանի «Պանդոկը», Ջեսիկա Հաուզերի «0 ակումբը», Ակի Կաուրիսմյակիի «Ընկած տերևները», Սերգեյ Դվորցևոյի «Հայկա», ինչպես նաև Տակեսի Կիտանոյի «Պարանոցը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:
Ի դեպ, Տակեսի Կիտանոն այս տարի փառատոնի հատուկ հյուրն է լինելու։ Նրանից բացի Հայաստան կժամանեն Կաննի փառատոնի բոլոր մրցանակների դափնեկիրներ Ժան–Պիեռ և Լյուկ Դարդեններ եղբայրները, որոնք 90-ականների վերջերից եվրոպական կինոյի առանցքային դեմքերն են:
Հարություն Խաչատրյանը պատմեց «Ոսկե ծիրանի» ստեղծման պատմությունը և ընդգծեց այն ներդրումը, որը փառատոնը բերել է տարածաշրջանում կինոարտադրության զարգացման գործում
Հարություն Խաչատրյանը պատմեց «Ոսկե ծիրանի» ստեղծման պատմությունը և ընդգծեց այն ներդրումը, որը փառատոնը բերել է տարածաշրջանում կինոարտադրության զարգացման գործում
Փառատոնի շրջանակներում՝ մինչև հուլիսի 16-ը, կցուցադրվեն բազմաթիվ ֆիլմեր, ինչպես նաև կլինեն քննարկումներ այդ ֆիլմերի ստեղծողների հետ
Փառատոնի ժյուրիի նախագահն ու պատվավոր հյուրերն էին Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի կինոռեժիսոր Լավ Դիասը, ինչպես նաև հայտնի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, օսկարակիր պրոդյուսեր Ջենի Թոմասը և մի շարք հայտնի ռեժիսորներ:
Փառատոնի հատուկ հյուրերի թվում են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևան, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդական Ժոել Շապրոնը, որը տասնամյակներ շարունակ յուրահատուկ «կամուրջ» է եղել այդ տարածաշրջանի և Կաննի կինոփառատոնի միջև: