00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրաքվե եք անում, որ ի՞նչ անեք․ Շարմազանովը` Հայաստանի եվրոպականացման սպառնալիքների մասին

© SputnikԷդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2024
Բաժանորդագրվել
ՀՀԿ-ական գործիչը վստահ է, որ Հայաստանը պետք է նախևառաջ Մոսկվայի և Թեհրանի հետ ամուր դաշնակցային կապեր ստեղծի և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ անվտանգային ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում։ Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է այնքանով, որքանով արևմտամետ ուժերն իշխանությունների հետ միասին կարող են հակառուսական գործունեություն իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ-ում հունիսի 21–ին ունեցած լսումները, որոնք վերաբերում էին ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելուն։
«Ի՞նչ 100 օրվա մեջ հանրաքվե անելու մասին են խոսում։ Հանրաքվե եք անում, որ ի՞նչ անեք։ ԵՄ որևէ պաշտոնյա հայտարարե՞լ է, որ Հայաստանը պետք է Եվրամիության անդամ դառնա։ Հավաքական Արևմուտքի որևէ պաշտոնյա ասե՞լ է, որ պատրաստ է Հայաստանի անվտանգային ռիսկերը նվազեցնել կամ պաշտպանել ՀՀ անվտանգությունը։ Իհարկե ոչ։ Հայաստանի թիվ 1 խնդիրը Թուրքիայից ու Ադրբեջանից սպառնալիքն է։ ԵՄ-ն կարողանալո՞ւ է այդ սպառնալիքի դեմն առնել. դեղ ունենա ճաղատացման դեմ` իր գլխին կքսի»,- ասաց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության տարածքի 38 տոկոսն օկուպացված է Թուրքիայի կողմից։
ՀՀԿ խոսնակը շեշտում է՝ եվրոպացիները թող նախ իրենց սահմաններից թուրքերին վռնդեն, հետո որոշեն հայերին խոստումներ տալ։
Նրա կարծիքով՝ այն, ինչ չհաջողվեց Վրաստանում իրականացնել, հիմա Հայաստանում են փորձում անել՝ մեր երկիրը հակառուսաստան դարձնել կամ ընդդեմ Ռուսաստանի «պալիգոն»։
Հայաստանի համար միանշանակ լավ է լինել ԵՄ–ում․ Արման Եղոյան
«Էդ ճանապարհին եթե Հայաստանից մնա ընդամենը 1 քառակուսի կմ, իրենց համար հոգ չէ, եթե 3 միլիոն բնակչությունից մնա 1 միլիոնը, էլի իրենց համար հոգ չէ»,- վստահ է քաղաքական գործիչը։
Նա հիշեցնում է՝ ինչ եղավ Ուկրաինայի հետ։ Երբեմնի եվրոպական ամենամեծ պետությունն այսօր մասնատված է։ Ասում է՝ դեռ 2018թ․–ին «թավշյա հեղափոխության» անվան տակ Հայաստանում տեղի է ունեցել շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն, որի նպատակն է եղել Հայաստանի դուրսբերումը հայ-ռուսական դաշինքից և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը դեպի Արևմուտք։
«Իսկ Արևմուտքը, նախ, Եվրամիությունը չէ, Թուրքիան է։ Չի կարող Թուրքիան ԵՄ անդամ չլինել, Հայաստանը` լինի։ Եվրոպական միության և հավաքական Արևմուտքի շահերի սպասարկողն էս տարածաշրջանում Թուրքիան է, և եվրոպականացման անվան տակ մեր երկիրը տանում են թրքացման»,- ասում է ՀՀԿ-ական քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է այսօր ԱԺ-ում ԵՄ դրոշը տեղադրելուն, Շարմազանովը վրդովված է։ Հիշեցնում է՝ երբ ընդդիմադիր պատգամավորները Արցախի եռագույնը տեղադրեցին, իշխանականները հեռացրին այն։
«Իշխանությունների հանցավոր անգործության արդյունքում այլ սուբյեկտի դրոշ է դրվել ամբիոնին, բա անկախականներն ո՞ւր էին, բա ասում էիք՝ Հայաստանի ինքնիշխանություն, անկախություն։ Պառլամենտում Արցախի դրոշը հանել են, ԵՄ դրոշ են դնում։ Պառլամենտում բացի եռագույնից ինչ դրոշ էլ տնկվի, դա ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանն ուղիղ հարված է»,- ասում է նա։
Իսկ սեպտեմբերի 21-ին ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվեի անցկացումն էլ, ըստ ԱԺ նախկին փոխխոսնակի, կնշանակի ֆորմալ տեսքով վերջ տալ Հայաստանի անկախությանը։
«Ինչպե՞ս է ստացվում, որ երբ մարդիկ խոսում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սերտացման մասին` դառնում են «ռուսի ստրուկ», բայց երբ ԱԺ-ում խոսում են, ԵՄ-ի դրոշը պաչպչելով ման են գալիս՝ դառնում են անկախական»,- նշում է նա։
Շարմազանվը վստահ է՝ Հայաստանի ապագան նախևառաջ Մոսկվայի և Թեհրանի հետ խորը դաշնակցության ամրապնդումն է և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ արժեքային, և՛ ռազմական ոլորտներում։ Ասում է՝ երբ 1991-2018թթ ՀՀ-ն ՌԴ դաշնակցն էր, Արաքսից մինչև Օմարի լեռներ հայ զինվորն էր կանգնած, ու հայ ժողովուրդը հաղթանակած էր։
ԵՄ–ին անդամակցելու համար պետք է հրատապ հանրաքվե անցկացնել. «Ժողովրդավարական ուժերի հարթակ»
ՀՀԿ խոսնակը միաժամանակ շեշտում է, որ դեմ չէ Եվրամիության հետ համագործակցությանը` հիշեցնելով, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ դեռ նախորդ իշխանությունների ժամանակ ստորագրված համագործակցության փաստաթուղթ ունի՝ SEPA-ն, որը համագործակցության, երկրի ժողովրդավարացման առումով ինստիտուցիոնալ բարեփոխումների մեծ հնարավորություններ է տալիս, ինչն այսօր չի իրականացվում։
Նա ընդգծում է՝ այն, ինչ այսօր իշխանություններն են անում, կապ չունի բարեփոխումների և ժողովրդավարության հետ։
Լրահոս
0