https://arm.sputniknews.ru/20240620/inch-martavarutjun-e-yntrel-ankaran-hajastani-het-shpumnerum-turqageti-ditarkumnery-77405111.html
Ի՞նչ մարտավարություն է ընտրել Անկարան Հայաստանի հետ շփումներում. թուրքագետի դիտարկումները
Ի՞նչ մարտավարություն է ընտրել Անկարան Հայաստանի հետ շփումներում. թուրքագետի դիտարկումները
Sputnik Արմենիա
Թուրքագետ Մհեր Աբրահամյանի համոզմամբ` «առանց նախապայմանների» արտահատությունը թուրքական նարատիվ է, մինչդեռ իրականում 2020թ–ից հետո Հայաստանը քայլ առ քայլ... 20.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-20T23:09+0400
2024-06-20T23:09+0400
2024-06-20T23:09+0400
անկարա
թուրքագետ
թուրքիա
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
մհեր աբրահամյան
ռեջեփ թայիփ էրդողան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60637858_0:0:1189:670_1920x0_80_0_0_70a39d574be52d7a0ef16dd699be5532.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերություններում ակնհայտորեն երևում է այն փաստը, որ օրակարգը թելադրում է Թուրքիան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Մհեր Աբրահամյանը` մեկնաբանելով երկրու երկրների հարաբերություններում երբեմն–երբեմն տեղի ունեցող որոշ տեղաշարժերը։Հայտնել ենք, որ հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Էրդողանն էլ ՀՀ վրչապետին շնորհավորել է մեկ ամիս հետո նշվելիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ի դեպ, Փաշինյանը և Էրդողանը նույնաբովանդակ շնորհավորանքներ էին փոխանակել նաև անցած տարի` նույն տոներին ընդառաջ։ Երկու երկրների ղեկավարներն իրենց հազվադեպ ուղերձներում ընդգծում են առանց որևէ նախապայմանի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ քաղաքական կամքը և այդ համատեքստում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը։Վերլուծելով երկու երկրների ղեկավարների վերջին հեռախոսազրույցի մասին պաշտնական հաղորդագրությունը` Մհեր Աբրահամյանը նկատում է, որ «առանց նախապայմանների» արտահատությունը հենց թուրքական նարատիվ է, մինչդեռ իրականում, նրա դիտարկմամբ, 2020թ–ից հետո Հայաստանը քայլ առ քայլ իրականացնում է Թուրքիայի կողմից ՀՀ–ի առաջ դրված բոլոր նախապայմանները։Մհեր Աբրահամյանը կանխատեսում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանին առաջադրվող հաջորդ նախապայմանը լինելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, նաև Հայոց ցեղասպանության հարցի վերացումը հայկական օրակարգից։«Թուրքիան, ունենալով բավական զարգացած և ուժեղ դիվանագիտություն, կարողանում է թելադրել Բաքվին այդ նախապայմանները, որոնք և Բաքվի միջոցով դրվում են Հայաստանի առջև։ Իսկ ՀՀիշխանությունները` հանձինս Փաշինյանի և այն բոլոր գործիչների, որոնք այսօր Թուրքիայի հետ բանակցություններ են վարում, լիարժեք կերպով իրականացնում են այդ նախապայմանները»,– ասում է թուրքագետը։Փաշինյանը հասկանում է դա. Էրդողանը` Հարավային Կովկասում հաստատվող նոր կարգի մասինՈրպես ավելի հեռահար նպատակ, որոնք նախապայմանների տեսքով ավելի ուշ Թուրքիան դնելու է Հայաստանի առաջ, մասնագետը հիշատակում է Կարսի պայմանագրի չեղարկումը, նաև հայ–թուրքական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի խնդիրը։Ավելորդ չէ հիշել, որ հայ–թուրքական հարաբերություններում երկու երկրների հատուկ բանագնացների` ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ու դեսպան Սերդար Քըլըչի վերջին հանդիպման ժամանակ Քըլըչն առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Բայց այն մինչ օրս չի կայացել։Ինչ վերաբերում է Մարգարայի անցակետի նկատմամբ Թուքիայի հետաքրքրվածության բացակայությունը, թուրրքագետին դա չի զարմացնում։ Նրա դիտարկմամբ` այդ երկրին այսօր շատ ավելի հետաքրքրում է «Զանգեզուրի միջանցքի», քան սեփական սահմանի բացումը։Իսկ թե ինչու են դադարել հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանկցությունները, Մհեր Աբրահամյանի կարծիքով` Թուրքիան ժամանակ է ձգում մինչև Փաշինյանն ավարտի Ադրբեջանի հետ սահմանազատման կեղծ գործընթացը, որպեսզի դրա ավարտից հետո միայն վերաբացի բանակցությունները ՀՀ–ի հետ։Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
անկարա
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60637858_0:0:1055:791_1920x0_80_0_0_be96f2f363a5486dbcaea8f2279c146c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկարա, թուրքագետ, թուրքիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, մհեր աբրահամյան, ռեջեփ թայիփ էրդողան, նիկոլ փաշինյան
անկարա, թուրքագետ, թուրքիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, մհեր աբրահամյան, ռեջեփ թայիփ էրդողան, նիկոլ փաշինյան
Ի՞նչ մարտավարություն է ընտրել Անկարան Հայաստանի հետ շփումներում. թուրքագետի դիտարկումները
Թուրքագետ Մհեր Աբրահամյանի համոզմամբ` «առանց նախապայմանների» արտահատությունը թուրքական նարատիվ է, մինչդեռ իրականում 2020թ–ից հետո Հայաստանը քայլ առ քայլ իրականացնում է Թուրքիայի կողմից առաջադրվող բոլոր նախապայմանները։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերություններում ակնհայտորեն երևում է այն փաստը, որ օրակարգը թելադրում է Թուրքիան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Մհեր Աբրահամյանը` մեկնաբանելով երկրու երկրների հարաբերություններում երբեմն–երբեմն տեղի ունեցող որոշ տեղաշարժերը։
Հայտնել ենք, որ հունիսի 18-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Էրդողանն էլ ՀՀ վրչապետին շնորհավորել է մեկ ամիս հետո նշվելիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ի դեպ, Փաշինյանը և Էրդողանը նույնաբովանդակ
շնորհավորանքներ էին փոխանակել նաև անցած տարի` նույն տոներին ընդառաջ։ Երկու երկրների ղեկավարներն իրենց հազվադեպ ուղերձներում ընդգծում են առանց որևէ նախապայմանի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ քաղաքական կամքը և այդ համատեքստում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը։
Վերլուծելով երկու երկրների ղեկավարների վերջին հեռախոսազրույցի մասին պաշտնական հաղորդագրությունը` Մհեր Աբրահամյանը նկատում է, որ «առանց նախապայմանների» արտահատությունը հենց թուրքական նարատիվ է, մինչդեռ իրականում, նրա դիտարկմամբ, 2020թ–ից հետո Հայաստանը քայլ առ քայլ իրականացնում է Թուրքիայի կողմից ՀՀ–ի առաջ դրված բոլոր նախապայմանները։
«Սա հստակ վկայում է այն փափուկ ուժի մասին, որը Թուրքիան ընտրել է Հայաստանի նկատմամբ, և այս կոնտեքստում «առանց նախապայմանների» եզրույթը հենց այդ ուժի կիրառման լծակներից մեկն է։ Իսկ Հայաստանն այսօր, տեսնում ենք, քայլ առ քայլ իրականացնում է բոլոր այդ նախապայմանները, և արդեն հասել է մի կետի, որ իր տարածքներն է զիջում Ադրբեջանին։ Ընդ որում, թուրքական նախապայմանների հիմնական մասը հենց Ադրբեջանի պահանջներն են Հայաստանից»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Մհեր Աբրահամյանը կանխատեսում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանին առաջադրվող հաջորդ նախապայմանը լինելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, նաև Հայոց ցեղասպանության հարցի վերացումը հայկական օրակարգից։
«Թուրքիան, ունենալով բավական զարգացած և ուժեղ դիվանագիտություն, կարողանում է թելադրել Բաքվին այդ նախապայմանները, որոնք և Բաքվի միջոցով դրվում են Հայաստանի առջև։ Իսկ ՀՀիշխանությունները` հանձինս Փաշինյանի և այն բոլոր գործիչների, որոնք այսօր Թուրքիայի հետ բանակցություններ են վարում, լիարժեք կերպով իրականացնում են այդ նախապայմանները»,– ասում է թուրքագետը։
Որպես ավելի հեռահար նպատակ, որոնք նախապայմանների տեսքով ավելի ուշ Թուրքիան դնելու է Հայաստանի առաջ, մասնագետը հիշատակում է Կարսի պայմանագրի չեղարկումը, նաև հայ–թուրքական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի խնդիրը։
Ավելորդ չէ հիշել, որ հայ–թուրքական հարաբերություններում երկու երկրների հատուկ բանագնացների` ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ու դեսպան Սերդար Քըլըչի վերջին հանդիպման ժամանակ
Քըլըչն առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Բայց այն մինչ օրս չի կայացել։
Ինչ վերաբերում է
Մարգարայի անցակետի նկատմամբ Թուքիայի հետաքրքրվածության բացակայությունը, թուրրքագետին դա չի զարմացնում։ Նրա դիտարկմամբ` այդ երկրին այսօր շատ ավելի հետաքրքրում է «
Զանգեզուրի միջանցքի», քան սեփական սահմանի բացումը։
«Եթե այդ միջանցքը բացի, Մարգարայի կամուրջն այլևս իրեն պետք չի լինի։ Բայց, հաշվի առնելով, որ տարածաշրջանում կան խաղացողներ, որոնք դեմ են միջանցքին` ի դեմս Իրանի, ապա Մարգարայի կամուրջը Թուրքիան հարկավոր է, բացի միայն սեփական շահերն իրագործելու համար»,– կարծում է Աբրահամյանը։
Իսկ թե ինչու են դադարել հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանկցությունները, Մհեր Աբրահամյանի կարծիքով` Թուրքիան ժամանակ է ձգում մինչև Փաշինյանն ավարտի Ադրբեջանի հետ սահմանազատման կեղծ գործընթացը, որպեսզի դրա ավարտից հետո միայն վերաբացի բանակցությունները ՀՀ–ի հետ։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո
փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով
վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի
հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: