https://arm.sputniknews.ru/20230628/pashinjann-u-erdvoghany-shnvorhavvorel-en-mekmeku-ev-kargavvorman-gvortsyntaci-masin-khvosel-61866955.html
Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են մեկմեկու և կարգավորման գործընթացի մասին խոսել
Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են մեկմեկու և կարգավորման գործընթացի մասին խոսել
Sputnik Արմենիա
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը։ 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T15:02+0400
2023-06-28T15:02+0400
2023-06-28T15:11+0400
նիկոլ փաշինյան
ռեջեփ թայիփ էրդողան
ուղերձ
հայաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49421696_0:67:1280:787_1920x0_80_0_0_e0feec40d6494676633b7ac2aced99f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մահմեդական տոնի` Կուրբան Բայրամի առիթով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն էլ իր հերթին Փաշինյանին շնորհավորել է գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ, որն այս տարի նշվում է հուլիսի 16-ին։Փոխադարձ շնորհավորանքներից բացի երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Ավելի ուշ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնություններով հայ-թուրքական սահմանը մինչև ամառ նախատեսվում է բացել երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:Հավելենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ 2022–ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։«Մեր կարծիքը հաշվի չեն առնելու». Մարգարայի բնակիչները` Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49421696_72:0:1209:853_1920x0_80_0_0_3d072b441d8e9fc517c05e6aaadac43d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան, ուղերձ, հայաստան, թուրքիա
նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան, ուղերձ, հայաստան, թուրքիա
Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են մեկմեկու և կարգավորման գործընթացի մասին խոսել
15:02 28.06.2023 (Թարմացված է: 15:11 28.06.2023) Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մահմեդական տոնի` Կուրբան Բայրամի առիթով։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն էլ իր հերթին Փաշինյանին շնորհավորել է գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ, որն այս տարի նշվում է հուլիսի 16-ին։
Փոխադարձ շնորհավորանքներից բացի երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Այս համատեքստում քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ավելի ուշ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնություններով հայ-թուրքական սահմանը մինչև ամառ նախատեսվում է բացել երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:
Հավելենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ 2022–ի
հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը`
փետրվարի 24-ին,
մայիսի 3-ին և
հուլիսի 1-ին Վիեննայում։