00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱԶԲ-ն զգալիորեն բարձրացրել է 2024թ-ի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

© Photo : Facebook / ЕАБРԵԱԶԲ
ԵԱԶԲ - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2024
Բաժանորդագրվել
Երկրի ներսում ապրանքների և ծառայությունների սպառումը մնում է բարձր, իսկ արդյունաբերական արտադրությունն ու արտահանումը զգալիորեն աճել են ոսկերչական արդյունաբերության շնորհիվ: Ճիշտ է, այդ աճն այնքան էլ կայուն չէ, քանի որ դիվերսիֆիկացված չէ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի արդյունքներով կարող է 7,5 տոկոս կազմել։ Տեղեկությունը նշված է Եվրասիական զարգացման բանկի 2024-26 թվականների մակրոտնտեսական կանխատեսման մեջ։ Կանխատեսման նախորդ տարբերակում բանկը 5,7 տոկոս ցուցանիշ էր նշում։
ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ գնաճը Հայաստանում (որն այժմ կազմում է մոտ 0 տոկոս) տարեվերջին կհասնի 1,5 տոկոսի, քանի որ ապրանքների և ծառայությունների պահանջարկը հանրապետությունում կաճի նախկինում կուտակված խնայողությունների և սպառողական վարկերի աճի հաշվին (այդ թվում՝ հիփոթեկով ձեռք բերվող բնակարանների կահավորման համար, - խմբ.): Վերջին գործոնի հաշվին բնակչության վարկերի ընդհանուր պորտֆելը հունվար-ապրիլին աճել է 20%-ով (2023-ի նույն ամիսների համեմատ)։ Դրա հաշվին հունվար-ապրիլին առևտրի շրջանառությունն աճել է գրեթե 27%-ով։
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-ապրիլին ապահովել են երեք ոլորտ. ԵԱԶԲ
Ուժեղ աճի տեմպը (նույնպես գրեթե 27%) ցույց է տալիս արդյունաբերությունը: Տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշից (+13,2% հունվար-ապրիլին՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ) 5%-ից մի փոքր ավելին բաժին է ընկել արդյունաբերությանը։
Ճիշտ է, այստեղ աճը անհամաչափ էր և հիմնականում կենտրոնացած էր ոսկերչական արդյունաբերության վրա, մինչդեռ արդյունաբերության մնացած հատվածները թույլ էին աճում։ Վերլուծության մեջ նշված է, որ աճի նման անհավասարությունը ռիսկեր է ստեղծում դրա կայունության համար։
Ինչ վերաբերում է հայկական դրամին, ապա այն կարող է ամրապնդել դրամական փոխանցումների ներհոսքը (2023-ի համեմատ դրանք փոքր-ինչ նվազել են, բայց 2022-ից հետո մնում են շատ ավելի բարձր, քան նախկինում), ինչպես նաև արտահանումը (եթե դրան չանդրադառնան վերը նշված ռիսկերը) և զբոսաշրջիկների ներհոսքը։ Սակայն այս գործոններից որևէ մեկի դանդաղումը կարող է նվազեցնել դրամի փոխարժեքը։
ԼՂ–ից տեղահանվածներն ու դրամի թուլացումը կարող են մեծացնել գնաճի ռիսկերը ՀՀ-ում. ԵԱԶԲ
2025-26 թվականներին բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի վերադարձ երկարաժամկետ ներուժին (որը գնահատվում է տարեկան մոտ 5%)՝ երկրի հիմնական առևտրային գործընկերների մոտ տնտեսական աճի որոշակի սառեցման հաշվին։ Այդ գործոնին կարելի է դասել Չինաստանի տնտեսության դժվարությունները, որը գնում է հայկական հումքային արտահանման զգալի ծավալը (պղնձի խտանյութ), ինչպես նաև էներգակիրների համաշխարհային պահանջարկի նվազումը, որը կազդի Ռուսաստանի տնտեսության վրա։
Լրահոս
0