00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից տեղահանվածներն ու դրամի թուլացումը կարող են մեծացնել գնաճի ռիսկերը ՀՀ-ում. ԵԱԶԲ

© Sputnik / Павел ЛисицынԽանութ
Խանութ - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Խանութ
Բաժանորդագրվել
Դրամի փոխարժեքի նվազումը կարող է անդրադառնալ գների վրա` հաշվի առնելով, որ Հայաստանն առաջին անհրաժեշտության պարենամթերքի մեծ մասը ներմուծում է։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներհոսքը Հայաստան և հայկական դրամի փոխարժեքի թուլացումը կարող են գնաճի նոր ռիսկեր ստեղծել երկրի տնտեսության մեջ: Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի ամենամսյա մակրոտնտեսական վերլուծության մեջ։

ԵԱԶԲ կանխատեսման հիմնական գործոնները

Հայաստանի տնտեսության մեջ ապրանքների և ծառայությունների լրացուցիչ պահանջարկը, որը ստեղծում են տեղահանվածները, կարող է գների բարձրացման հավանականություն առաջացնել։
Մեկ այլ պատճառ կարող է դառնալ հայկական դրամի փոխարժեքի թուլացումը՝ հաշվի առնելով, որ կարևորագույն պարենային ապրանքների մեծ մասը ՀՀ-ն ներմուծում է (և այդ գնումները արտարժույթով ավելի թանկ կարժենան)։
Կենտրոնական բանկի գնահատմամբ (ընդհանուր գծերով համընկնում է ԱՄՀ-ի, ԵԱԶԲ-ի և այլ գործընկերների կանխատեսումներին)` 4-րդ եռամսյակում Հայաստանում գնաճը կպահպանվի զրոյին մոտ, իսկ 2024 թվականի առաջին ամիսներին կարագանա մինչև 2,5%-3%։ Սակայն նշված գործոնների պատճառով ԵԱԶԲ-ի վերլուծաբանները հավանականություն են տեսնում, որ գները սպասվածից արագ կաճեն։Այդ ռիսկերը կսահմանափակեն Կենտրոնական բանկի՝ դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման հնարավորությունները։
ՀՀ կառավարությունը կտրուկ չի արգելում շահումով խաղերը, որ սև շուկա չձևավորվի. փոխնախարար
Միաժամանակ նշենք, որ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ վերջին շաբաթներին նվազել է` մեկ դոլարի դիմաց մոտ 385-ից հասնելով 400 դրամի, այսինքն՝ 4 տոկոսով, և համեմատելի չէ նախորդ տարվա կեսերին տեղի ունեցած 20 տոկոս ամրապնդման հետ։
Հավելենք, որ մարտից գնաճը Հայաստանում սկսել էր կտրուկ նվազել, հունիսից դարձել էր բացասական, իսկ սեպտեմբերին ընդամենը մի փոքր էր բարձրացել զրոյից (0,1%):

Գնաճի ցուցանիշները Հայաստանում

Գնաճի ցածր ֆոնը կապված է դրամի՝ վերը նշված արժևորման հետ (այն կարելի է ավելի շահավետ վերածել դոլարի ներմուծվող պարենամթերքը գնելու համար)։ Բացի այդ, պարենամթերքի գները համաշխարհային շուկաներում շարունակում են ցածր մնալ։
Պարենային ապրանքների գները հիմա էլ են ցածր (հունվար-սեպտեմբերին՝ - 3,1 տոկոս)։ Ծառայությունների ոլորտում գնաճը նույնպես նվազում է. այն խթանվում է ժամանած ռուսաստանցիների ստեղծած պահանջարկով, բայց նաև զսպվում է Կենտրոնական բանկի բարձր տոկոսադրույքով (ինչն անուղղակիորեն բարձրացնում է սպառողական վարկերի արժեքը): Միաժամանակ ցածր գնաճի հետ մեկտեղ շարունակում է բարձր մնալ տնտեսական ակտիվությունը (հունվար-օգոստոսին այն աճել է 10,4 տոկոսով)։
© Sputnik / Vahram MkrtchyanԻնրու է ԵԱԶԲ-ն հավանական համարում Հայաստանում գնաճի չափավոր արագացումը
Ինրու է ԵԱԶԲ-ն հավանական համարում Հայաստանում գնաճի չափավոր արագացումը - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Ինրու է ԵԱԶԲ-ն հավանական համարում Հայաստանում գնաճի չափավոր արագացումը
«Fitch»–ը ԼՂ վերջին հակամարտության ֆոնին պահպանել է ՀՀ վարկանիշը
Պատճառներից մեկը կապված է ռելոկանտների հետ․ նրանք ակտիվացնում են տնտեսությունը ոչ միայն ապրանքների և ծառայությունների լրացուցիչ սպառմամբ, այլ նաև նոր ձեռնարկություններ բացելով (հիմնականում՝ ՏՏ ոլորտում): Մյուս պատճառը շարունակվող ակտիվությունն է շինարարության ոլորտում (որտեղ կառուցապատողներն ու գնորդները շտապում են օգտվել հարկային արտոնությունների սահմանափակ ժամկետից)։
Վերամշակող արդյունաբերությունում աճի տեմպերը կտրուկ նվազել են (2022 թվականի արդյունքներով դրանք հասել էին գրեթե 8%-ի, սակայն 2023-ից եղել են 1%-ի սահմաններում, իսկ հունվար-օգոստոսին կազմել են 0,1%)։ Նվազել է ակտիվությունը նույնիսկ արդյունաբերության այն ոլորտներում, որոնք սպասարկում են շինարարությունը (ցեմենտի, ամրանների արտադրություն և այլն)։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով ՏՏ, շինարարության և ծառայությունների ոլորտներում ակտիվությունը, ԵԱԶԲ-ում ակնկալում են, որ մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսության աճի տեմպերը բարձր կմնան։
ԵԱՏՄ-ն 24 մլրդ դոլար է ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շնորհիվ․ Պուտին
Լրահոս
0