https://arm.sputniknews.ru/20240618/aram-an-baqvum-pahvvogh-haj-gerinerin-azat-ardzakelu-harcvov-khndrel-e-irani-mijamtutjuny-77312861.html
Արամ Ա–ն Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով խնդրել է Իրանի միջամտությունը
Արամ Ա–ն Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով խնդրել է Իրանի միջամտությունը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը Արամ Ա–ն շեշտել է նաև արցախահայության վերադարձի իրավունքը` միջազգային հովանու ներքո։ 18.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-18T22:46+0400
2024-06-18T22:46+0400
2024-06-18T22:47+0400
արամ առաջին կաթողիկոս
լիբանան
դեսպան
իրանի իսլամական հանրապետություն
գերի
հայ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77312719_0:219:2048:1372_1920x0_80_0_0_2c184b47662f98c3a346974054143ded.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր հանդիպել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։Անդրադառնալով Արցախի հարցին՝ Արամ Ա–ն շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը` միջազգային հովանավորության ներքո և հիշեցրել Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականի մասին։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լիբանանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում:Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գտնվում է 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թ. ագրեսիայի հետևանքով։Բաքվի բանտերում բացի հասարակ քաղաքացիներից, գտնվում են նաև Լեռնային Ղարաբաղի երեք նախկին առաջնորդներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:
լիբանան
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77312719_115:0:2048:1450_1920x0_80_0_0_16104a12770c44a9a4126e37c6f1b819.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, լիբանան, դեսպան, իրանի իսլամական հանրապետություն, գերի, հայ, ադրբեջան
արամ առաջին կաթողիկոս, լիբանան, դեսպան, իրանի իսլամական հանրապետություն, գերի, հայ, ադրբեջան
Արամ Ա–ն Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով խնդրել է Իրանի միջամտությունը
22:46 18.06.2024 (Թարմացված է: 22:47 18.06.2024) Հանդիպմանը Արամ Ա–ն շեշտել է նաև արցախահայության վերադարձի իրավունքը` միջազգային հովանու ներքո։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր հանդիպել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է «
Ֆեյսբուքի» իր էջում։
Անդրադառնալով Արցախի հարցին՝ Արամ Ա–ն շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը` միջազգային հովանավորության ներքո և հիշեցրել Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականի մասին։
«Այս հարցով Արամ Ա–ն խնդրել է Իրանի միջամտությունը` նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունն ու բարիդրացիական հարևանությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լիբանանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գտնվում է 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թ. ագրեսիայի հետևանքով։
Բաքվի բանտերում բացի հասարակ քաղաքացիներից, գտնվում են նաև Լեռնային Ղարաբաղի երեք նախկին առաջնորդներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը: