https://arm.sputniknews.ru/20240617/gegharquniqi-marzpetarany-odajin-tarberakvov-el-kpajqari-tsghridneri-dem-manramasner-77243608.html
Գեղարքունիքի մարզպետարանը օդային տարբերակով էլ կպայքարի ծղրիդների դեմ. մանրամասներ
Գեղարքունիքի մարզպետարանը օդային տարբերակով էլ կպայքարի ծղրիդների դեմ. մանրամասներ
Sputnik Արմենիա
Գեղարքունիքում ծղրիդների տարածումն առաջին անգամ նկատվել է դեռ 2022 թվականին, ու հենց այդ ժամանակվանից էլ պայքարը սկսվել է, բայց 2023-ին այդ երևույթը չի եղել։ 17.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-17T21:13+0400
2024-06-17T21:13+0400
2024-06-17T21:13+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
ծղրիդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62563595_0:160:3072:1888_1920x0_80_0_0_0d26da001e1dda5a68e6c2e8cd403141.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետարանն արդեն սկսել է պայքարել ծղրիդների դեմ, բայց որոշ հատվածներում պատրաստվում է սրսկումներ իրականացնել դրոնների միջոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյան։Նշենք, որ «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, որ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածում ծղրիդներ են տարածվել, որոնք գրոհել են այգիները, ուտում են սերմերը, վնասում պտուղները։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղել մարզ, որպեսզի ճշտվեն գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը։«Երևույթը մենք դեռ 2022 թվականին ենք նկատել և դրա դեմ պայքարն իրականացրել ենք։ Անցյալ տարի այդ երևույթը չի եղել։ Ծղրիդները հիմնականում առվույտների վրա են լինում, բայց մենք այդ տարածքում այդքան ցանքատարածություն չունենք։ Չեմ կարող ասել, որ վնաս չեն տալիս, բայց օգտատերերի ներկայացրածը չափազանցված է»,– նշեց Պետրոսյանը։Նա ընդգծեց, որ ծղրիդների դեմ պայքարը նախարարությունը սկսել է դեռ մայիսի 5-ից, և աշխատանքները տարվել են շուրջ 2600 հա տարածքում։ 1400 հա տարածք այդքան էլ մատչելի չէ, և տրակտորային ու ձեռքի սրսկիչներով այդքան էլ արդյունավետ չէ։ Պետրոսյանի խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դրոններով սրսկումները շարունակվեն ու պայքարի միջոցառումներն ավարտվեն։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62563595_171:0:2902:2048_1920x0_80_0_0_d02763d9c35b26f6547b323035cd9161.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, ծղրիդ, видео
հայաստան, գեղարքունիքի մարզ, ծղրիդ, видео
Գեղարքունիքի մարզպետարանը օդային տարբերակով էլ կպայքարի ծղրիդների դեմ. մանրամասներ
Գեղարքունիքում ծղրիդների տարածումն առաջին անգամ նկատվել է դեռ 2022 թվականին, ու հենց այդ ժամանակվանից էլ պայքարը սկսվել է, բայց 2023-ին այդ երևույթը չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետարանն արդեն սկսել է պայքարել ծղրիդների դեմ, բայց որոշ հատվածներում պատրաստվում է սրսկումներ իրականացնել դրոնների միջոցով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյան։
Նշենք, որ «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, որ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածում ծղրիդներ են տարածվել, որոնք գրոհել են այգիները, ուտում են սերմերը, վնասում պտուղները։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղել մարզ, որպեսզի ճշտվեն գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը։
«Երևույթը մենք դեռ 2022 թվականին ենք նկատել և դրա դեմ պայքարն իրականացրել ենք։ Անցյալ տարի այդ երևույթը չի եղել։ Ծղրիդները հիմնականում առվույտների վրա են լինում, բայց մենք այդ տարածքում այդքան ցանքատարածություն չունենք։ Չեմ կարող ասել, որ վնաս չեն տալիս, բայց օգտատերերի ներկայացրածը չափազանցված է»,– նշեց Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ ծղրիդների դեմ պայքարը նախարարությունը սկսել է դեռ մայիսի 5-ից, և աշխատանքները տարվել են շուրջ 2600 հա տարածքում։ 1400 հա տարածք այդքան էլ մատչելի չէ, և տրակտորային ու ձեռքի սրսկիչներով այդքան էլ արդյունավետ չէ։ Պետրոսյանի խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դրոններով սրսկումները շարունակվեն ու պայքարի միջոցառումներն ավարտվեն։