00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ–ը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել ազատությունից զրկվածների ժամանակավոր պահման վայրերում

© Photo : press office of Human Rights Defender of Armenia ՄԻՊ–ը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել ազատությունից զրկվածների ժամանակավոր պահման վայրերում
ՄԻՊ–ը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել ազատությունից զրկվածների ժամանակավոր պահման վայրերում - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2024
Բաժանորդագրվել
Խցերի սակավության պատճառով մեկում պահվում են մինչև անգամ 10 և ավելի անձինք։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրերերում և խնդիրներ արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Խցային անբավարար պայմաններ են արձանագրվել Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում: Կենտրոնի և Ավանի խցերի սանհանգույցները հիմնական կոյուղագծին միացված չլինելու պատճառով չեն շահագործվել, և ազատությունից զրկված անձինք ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հետ միասին օգտվել են խցային հատվածի միջանցքում տեղակայված սանհանգույցից: Ավանի և Կենտրոնի նստավայրերի խցերում չի եղել նաև հոսող ջրին հասանելիություն: Ուսումնասիրված խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ: Ավելին, որոշ խցերում կիսապատերն այնքան կարճ են եղել, որ ամբողջությամբ չեն ծածկել անձին: Ընդգծվում է, որ այս վիճակը հատկապես անընդունելի է այն պարագայում, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները հիմնականում տղամարդիկ են։
© Photo : press office of Human Rights Defender of Armenia ՄԻՊ–ը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել ազատությունից զրկվածների ժամանակավոր պահման վայրերում
Аппарат омбудсмена провел мониторинг в тюрьмах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2024
ՄԻՊ–ը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել ազատությունից զրկվածների ժամանակավոր պահման վայրերում
Աջափնյակ-1 նստավայրի բոլոր խցերում, իսկ Կենտրոն և Ավան նստավայրերի որոշ խցերում բացակայել են պատուհանները և բնական ու արհեստական լուսավորությունը:
Արձանագրվել են նաև դեպքեր, երբ խցերի անբավարար քանակի պատճառով մեկ խցում ստիպված են լինում պահել մինչև անգամ 10 և ավելի անձանց կամ մինչև դատական նիստի սկսվելը վերջիններիս պահում են ուղեկցող գումարտակի տրանսպորտային միջոցներում:
Ուսումնասիրված նստավայրերի բոլոր խցերում բացակայել է սեղան, սպասք և այլն:
Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ազատությունից զրկված անձանց քրեակատորողական հիմնարկներից սնունդ չի տրամադրվում։ Աջափնյակ-1, Շենգավիթ և Կենտրոն նստավայրերի խցերում պահվող անձանց համար հանձնուքներ առհասարակ չեն ընդունվում, իսկ Ավանի նստավայրում ընդունվում են միայն ձերբակալված անձանց համար բերված հանձնուքները՝ այն էլ Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծաայողների համաձայնության դեպքում:
© Photo : press office of Human Rights Defender of Armenia ՄԻՊ–ը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել ազատությունից զրկվածների ժամանակավոր պահման վայրերում
Аппарат омбудсмена провел мониторинг в тюрьмах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2024
ՄԻՊ–ը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել ազատությունից զրկվածների ժամանակավոր պահման վայրերում
Խնդիրներ են արձանագրվել նաև ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնություն ստանալու և փաստաբանների տեսակցությունների կազմակերպման հետ կապված: Անձի և նրա փաստաբանի հանդիպումը դատարանի շենքում առանձին դեպքերում կազմակերպվում է դատական նիստերի դահլիճում՝ մինչ դատական նիստն սկսելը:
Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային չափանիշներին․ չունեն բավարար լուսավորություն և օդափոխություն, հարմարեցված չեն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքներին։
Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:

Լրահոս
0