00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես անապատի հայ ղեկավարին կաթվածի հասցրին, իսկ Բրեստի հայ հերոսին զրկեցին աստղից

© Photo : Из личного архива Ильи БуяновскогоՈւչկուդուկ
Ուչկուդուկ - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2023
Ուչկուդուկ
Բաժանորդագրվել
Նախանձն այն է, երբ որևէ մեկը ինքն իր մեջ գերազանց հատկություններ չի տեսնում, նկատում է դրանք մեկ ուրիշի մեջ և չի ուզում, որ ուրիշը դրանք ունենա։ Այն հաճախ բաժանում են «սևի» և «սպիտակի», թեև հոգեբանները կարծում են, որ նախանձը չի կարող սպիտակ լինել։ Նաև ասում են, որ չեն նախանձում միայն նրանց, ովքեր համապատասխանում են երեք «ա»-ի օրենքին․ անառողջ են, անփող ու անտաղանդ։ Այս պատմության հերոսները տաղանդավոր էին, առողջ և բնավ աղքատ չէին։

Ուրանի արքան՝ Ուչկուդուկի մասին երգից

Ուչկուդուկը, կարելի է ասել, ոչնչի մեջտեղում էր՝ անկյանք անապատի ամենակենտրոնում, որտեղ բնակավայրեր չկային, քարավաններ չէին անցնում, թռչուններ չէին թռչում, բայց երեք ջրհոր կար․ երկուսը՝ խմելու համար, մեկը՝ տեխնիկական կարիքների։ Ջրհորները փորել էին երկրաբանները, որոնք անապատում ուրանի պաշարներ էին հայտնաբերել, այստեղից էլ Ուչկուդուկ քաղաքի անունը` ուզբեկերեն երեք ջրհոր, իսկ ավելի ուշ նաև 80-ականների հայտնի «Յալլա» խմբի երգը։
© Photo : РосатомԶուրաբ Պետրոսի Զարապետյանը
Зарап Петросович Зарапетян - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Զուրաբ Պետրոսի Զարապետյանը
Ուչկուդուկը Խորհրդային Միության գովերգված ուրանային մայրաքաղաք դարձավ Զուրաբ Պետրոսի Զարապետյանի շնորհիվ, այն դարձավ երիտասարդների քաղաք, որտեղ, ինչպես այն ժամանակ էին կատակում, բազմազանության համար արժեր մի երկու ծերուկ բերել։
Զարապետյանը Ուզբեկստան եկել էր, երբ 44 տարեկան էր՝ բնավ ոչ ծերուկ, բայց շատ երիտասարդ էլ չես ասի։ Փոխարենը աներևակայելիորեն փորձառու էր․ նրա կենսագրության մեջ էին Մոսկվայի «Դինամո» գործարանը, Մոսկվայի անվան ջրանցքի շինարարությունը, ֆաբրիկաներ ու գործարաններ ամբողջ Ռուսաստանում և, վերջապես, անհավանական կարճ տևած (25 ամիս) Նավոիի լեռնամետալուրգիական կոմբինատի տնօրենի պաշտոնը, իսկ հետո՝ 99,99 հարգի առաջին ոսկին։
Եվ Զարապետյանը այդպես էլ կաշխատեր իրենց հարազատ դարձած Նավոիում, եթե Կըզըլկում անապատի ամենակենտրոնում ուրան չհայտնաբերեին։ Երկրաբանները հեռացան, եկան շինարարները և սկսեցին դատարկ տեղում, խիստ գաղտնիության պայմաններով ուրանի արդյունահանման ձեռնարկություն կառուցել։ Արդյունահանման համար հազարավոր մարդիկ են պետք, մարդկանց էլ քաղաք է պետք, ընդ որում՝ ոչ միայն աշխատանքի, այլև ապրելու համար։
Համաձայնեք՝ աղյուսաշեն տիպային երկհարկանի շենքում ապրելը ոչ մեկի համար մեծ ուրախություն չէ։ Զարապետյանը պնդեց, որ մեկ այլ նախագիծ հաստատվի․ քարե շինություններով, լայն փողոցներով, մայրաքաղաքի ոճով ընդարձակ խանութներով, մանկապարտեզներով, պիոներ-ճամբարներով և հանգստյան տներով։ Հիշեցնում եմ` այս ամենը անապատի ավազների մեջ։ Ուրեմն պետք է օազիսներ ստեղծել, բայց ոչ թե տեսիլքների տեսքով, այլ միանգամայն իրական։ Գործն արվեց, այն էլ այնպես, որ նշվեց ԽՍՀՄ Պետական մրցանակով։
Ուչկուդուկը երկրին ուրան էր տալիս, երկիրն ատոմային մկաններ էր ստեղծում, Զարապետյանը արժանի մեդալներ ու պարգևներ էր ստանում։ Մեկ էլ հանկարծ՝ մի նամակ, այն էլ՝ ԽՄԿԿ Կենտկոմ, «ուրանի արքայի» ֆինանսատնտեսական գործունեության մեջ չարաշահումների մասին։ Պարտիական վերահսկողության հանձնաժողովը Մոսկվայից շատ արագ հասավ։
Այս կողմ նայեցին, այն կողմ նայեցին, սրանց լսեցին, նրանց լսեցին, լուրջ խախտումներ չհայտնաբերեցին (իսկ որ հսկայական ձեռնարկությունում ամեն ինչ կատարյալ լինե՞ր), բայց տնօրենի պաշտոնից Զարապետյանին ամեն դեպքում հեռացրին։ Արդյունքում նա ունեցավ կաթված, կոմբինատը՝ նոր տնօրեն, իսկ անանուն նամակի հեղինակները՝ խորը ներքին բավարարվածություն։
Ի հեճուկս բոլոր թշնամիների։ Նավոի քաղաքում նրա անունով փողոց է կոչվում, հարթաքանդակ է տեղադրվել, իսկ անունը գրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի պատվո գրքում:
Սոցիալիստական աշխատանքի հերոս Զուրաբ Զարապետյանը մահացել է 1998 թվականին Տրոիցկ քաղաքում։

Հասավ Բեռլին, տուժեց Սոթքում

Սոցիալիստական աշխատանքի հերոս Սամվել Մինասի Մաթևոսյանն այդ կոչումից զրկվել էր 1974 թվականին, իսկ դրանից մեկ տարի առաջ հեռացվել էր ԽՄԿԿ շարքերից և դատապարտվել (պայմանական) վեց ամսվա ազատազրկման: Այն պահին, երբ այդ բոլոր պատիժները Մաթևոսյանի գլխին ընկան, նա զբաղեցնում էր Սոթքի ոսկու հանքերի պետի պաշտոնը (Մաթևոսյանն այդ հանքը հայտնաբերողներից մեկն է)։
© Sputnik / Лев ИвановՍամվել Մինասի Մաթևոսյանը
Герой Социалистического Труда, один из защитников Брестской крепости Самвел Матевосян - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Սամվել Մինասի Մաթևոսյանը
Ո՞րն էր մեղքը։ Մոսկվայի պարտիական հանձնաժողովի հսկիչները, որոնք առանց խղճի ստուգում էին մարդկանցից ստացված անստորագիր նամակները, փորձում էին ապացուցել, որ Սամվել Մաթևոսյանն այն մարդը չէ, որը ներկայանում է։ Իսկականը զոհվել է, իսկ այս մեկն ինքնակոչ է։ Ձեռքի հետ էլ արձանագրել էին․ «Ամառանոցի շինարարության ժամանակ կոմբինատի տնօրենը մեծածախ գներով գնել է ընդհանուր 641 ռուբլի 19 կոպեկի շինանյութ»։ Ամառանոցն առգրավվեց, Մաթևոսյանին աշխատանքից հեռացրին և թողեցին ճակատագրի քմահաճույքին։
Նրա ճակատագիրը ֆանտաստիկ ֆիլմի սյուժե կարող էր լինել, եթե մեկի մտահղացումը լիներ, ոչ թե իրական կյանքի դրվագ։
1939 թվական։ Մաթևոսյան աշխատավորագյուղացիական Կարմիր բանակի կամավոր է։
1941 թվական։ Սերժանտ, Բրեստի ամրոցի բաժնի հրամանատար, առաջին հակագրոհի հրամանատար, ոչնչացնում է գերմանացի ավտոմատավորների վաշտը։ Վիրավորվում է, գերեվարվում։ Փախչում է գերությունից, միանում պարտիզաններին։
Նորից է վիրավորվում, մնում է գյուղացիների ընտանիքում ապաքինվելու, նրան հայտնաբերում են պոլիցայները, ստիպված է լինում փախչել Լուցկ։ Կապի է դուրս գալիս տեղի ընդհատակյա մարտիկների հետ, դիմավորում է Խորհրդային բանակը, նրան ուղարկում են սովորելու, լեյտենանտի կոչում է ստանում, ղեկավարում է գրոհային գունդը, հասնում Բեռլին, Ռեյխստագի պատին գրություն է թողնում․ «Ես Բրեստից եմ։ Սամվել Մաթևոսյան»։
Սա՝ առավելագույնս սեղմ շարադրանքով, առանց մեկնաբանությունների, առավել ևս՝ զգացմունքների։
Զգացմունքներն արթնանում էին «Արմենիա» կոնյակի պակասելուն զուգահեռ, «Известия» թերթի երևանյանի թղթակցային կետում, ուր Մաթևոսյանը եկել էր պատմելու և, հնարավոր է, ինչ-որ օգնություն ստանալու։ Օգնության հետ կապված ինչ-որ բան ստացվեց։ Անհասանելի Պելշեն (ԽՄԿԿ Կենտկոմի պարտիական հանձնաժողովի նախագահը) Մոսկվայում, և լրագրողին հասանելի, բայց անզիջում Դեմիրճյանը (Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը Հայաստանում) Երևանում, իրենցը պնդեցին և արդյունքում հաղթեցին։
1990 թվականի վերականգնեցին Մաթևոսյանի անդամակցությունը պարտիային, վեց տարի անց` արդեն Մոսկվայում, վերադարձրին Հերոսի աստղը, 2023-ի հունվարին նա մահացավ, թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։
Վերջաբան։ Իր հայտնի աշխատանքը Պուշկինը սկզբում մտադիր էր «Նախանձ» անվանել, բայց կանգ առավ «Մոցարտ և Սալիերի» տարբերակի վրա։ Նույն բանի մասին է։ Այն մասին, թե ինչպես նախանձով շարժվող մարդը, սեփական խղճի հետ մենակ մնալով, չի կարողանում իրեն արդարացում գտնել։ Բայց Սալիերին գոնե լավ կոմպոզիտոր էր և ուսուցիչ, ավելի քան 40 օպերայի հեղինակ։ Իսկ Զարապետյանին ու Մաթևոսյանին նախանձողնե՞րը։ Ովքե՞ր էին նրանք․․․
Լրահոս
0