00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԽՍՀՄ օրհներգի պատմությունը. ինչպես երգից հանեցին հայի առաջարկած բառերը

© Sputnik / Владимир ГальперинԳաբրիել Էլ-Ռեգիստանը
Գաբրիել Էլ-Ռեգիստանը - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Գաբրիել Էլ-Ռեգիստանը
Բաժանորդագրվել
Քչերը գիտեն, որ ԽՍՀՄ օրհներգի բառերը գրելիս Սերգեյ Միխալկովին օգնել է բանաստեղծ Գաբրիել Ուրեկլյանը (գրական կեղծանունը` Էլ-Ռեգիստան)։ Sputnik Արմենիայի սյունակագիրը Ռուսաստանի օրվա կապակցությամբ պատմում է խորհրդային օրհներգի համահեղինակի մասին։
Երկու բանաստեղծ և մեկ կոմպոզիտոր հանդիսավոր ձոն հորինեցին, որի ներքո մարդիկ արթնանում էին և որի ներքո գնում էին քնելու։ Այն գրել են բանաստեղծներ Սերգեյ Միխալկովն ու Էլ-Ռեգիստանը, երաժշտությունը կոմպոզիտոր Ալեքսանդ Ալեքսանդրովինն է։ Օրհներգն առաջին անգամ հնչել է 1944 թվականի հունվարի 1-ին և այնուհետև գրեթե 50 տարի՝ առանց ընդմիջման։
Միխալկովին և Ալեքսադրովին ամբողջ երկիրն էր ճանաչում, Էլ-Ռեգիստանին զգալիորեն ավելի քչերը գիտեին, և է՛լ ավելի քիչ մարդու էր հայտնի, որ ռուս Միխալկովի համահեղինակը հայ էր՝ Գաբրիել Ուրեկլյանը, որը որպես գրական անուն վերցրել էր «Գաբրիել» անվան վերջին տառերը։ Իսկ «Ռեգիստան», որովհետև այդպես էր կոչվում Գաբրիելի ծննդավայր Սամարղանդի (Ուզբեկստան) գլխավոր հրապարակը։
Այդպես Գաբրիել Արշակի Ուրեկլյանը դարձավ Էլ-Ռեգիստան, իսկ նրա մասնակցությամբ ստեղծված օրհներգը՝ խորհրդային հանրապետությունների խորհրդանիշներից մեկը, հանրապետությունների, որոնց Մեծ Ռուսիան էր միավորել, ինչպես տեքստում է ասվում։ Այսպիսով` կարելի է ասել, որ հայի գրած խոսքերը լսելիս կամ կրկնելիս ոտքի էր կանգնում ոչ միայն Ռուսաստանը, այլև ամբողջ հսկայական պետությունը։
Հետաքրքիր է, որ հեղինակների առաջարկած յուրաքանչյուր բառը Ստալինի խիստ գրաքննությամբ էր անցնում, և առաջնորդին դուր չեկավ «Ազատ ժողովուրդների ազնիվ միություն» տողը։
– Ձերդ ազնվափայլությո՞ւն,- խոժոռվեց ընկեր Ստալինը։
Ստիպված եղան «ազնիվ»-ը փոխարինել «անխախտ»-ով։
– Կամ էլ այստեղ,- շարունակեց նա,- «․․․ժողովրդի կամքով ստեղծված»։ Ինչպե՞ս հասկանանք դա։ Որպես «Ժողովրդական կա՞մք» (Ցարական ժամանակներում այդպիսի կազմակերպություն կար, որին բոլշևիկների կուսակցությունը չէր հավանում)։
– Օրհներգում ամեն ինչ առավելագույնս պարզ պիտի լինի,- հստակեցրեց լեզվաբանությունից գլուխ հանող առաջնորդը։ Այդ առումով Էլ– Ռեգիստանն էլ չէր կաղում. հոյակապ տիրապետում էր վեց լեզվի, այդ թվում՝ ռուսերենի, պարսկերենի, ուզբեկերենի և իհարկե հարազատ հայերենի։
․․․Հետաքրքիր է, որ նույն 1944 թվականին Հայկական ԽՍՀ–ի օրհներգը առաջարկեցին գրել բանաստեղծ Սարգսյան Արմենակին։ Ազգանվան առաջին և անվան երկրորդ տառերը կեղծանուն դարձան, ինչը նույնպես հետաքրքիր փաստ է։
․․․․Յոթանասունականներին ես «Իզվեստիա» թերթից եկա Սարմենի մոտ՝ հարցուփորձ անելու, թե ինչպես էր անցնում օրհներգի վրա աշխատանքը։ «Դժվար էր անցնում»,-խոստովանեց բանաստեղծը։
«Ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի կողմից վերահսկողությունը ստիպում էր կուսակցության գծին համապատասխանեցնել յուրաքանչյուր բառը, էլ չեմ ասում, որ օրհներգի երաժշտությունը հանձնարարել էին գրել մեծն Արամ Խաչատրյանին, և այստեղ նույնպես պահանջվում էր ռիթմը ճիշտ պահել»:
Ճիշտ է` այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին բարդացնել Էլ–Ռեգիստանի կյանքը, Սարմենը չուներ. Հայաստանի գլխավոր երգը հայ էր ստեղծում, մինչդեռ նրա գործընկերոջ համար կարող էին հարցեր առաջանալ ազգային քաղաքականության ոլորտից: Ի վերջո, կարելի էր միայն Միխալկովով բավարարվել կամ էլ ներգրավել անթերի մաքրարյուն բանաստեղծների և ոչ թե ակնհայտորեն ոչ ռուսական ծագումով և բարդ կեղծանունով մարդու։ Ընդ որում` Էլ-Ռեգիստանը կուսակցության անդամ չէր և պատերազմից առաջ կառավարական պարգևներ չուներ:
Բայց վարվեցին այնպես, ինչպես վարվեցին. պետության գլխավոր երգի հեղինակներից մեկը հենց հայ եղավ։
Բանաստեղծի կնոջ՝ Վալենտինա Գալանինայի հուշերից․
«1943 թվականի հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ամուսինս հանկարծ վեր թռավ անկողնուց։ Մտածեցի` նորից օդային տագնապ են հայտարարել, իսկ նա նետվեց սեղանի ուղղությամբ, որի վրա թղթապանակն էր:
Ցավոք, մեջը մաքուր թուղթ չկար։ Այդ ժամանակ ճանկեց ձեռքի տակ հայտնված հյուրանոցային հաշիվը և դարձերեսին գրեց ապագա օրհներգի առաջին չորս տողերը․
«Союз благородный республик свободных
Сплотила навеки Великая Русь.
Да здравствует созданный волей народов,
Единый, могучий Советский Союз!»»։
Բանաստեղծը հազիվ դիմացավ մինչև առավոտ և վազեց Միխալկովի մոտ։ Շարունակեցին միասին հորինել օրհներգը։ Բայց ահա թե ինչ ստացվեց` Գաբրիել Էլ-Ռեգիստանը երկար ժամանակ մնաց իր շատ ավելի հանրաճանաչ ընկերոջ՝ Սերգեյ Միխալկովի ստվերում։
Այնինչ Էլ-Ռեգիստանն իր կյանքի գլխավոր գործն անելուց առաջ էլ ոչ պակաս կարևոր և հիշարժան շատ բան է արել։ Երբ աշխատում էի «Իզվեստիայում», հաճելի էր լսել, որ դեռ 30-ականներին այստեղ է աշխատել Էլ-Ռեգիստանը, և այդ տասնամյակը, ինչպես ինձ բացատրում էին ավագ գործընկերներս, լրագրողի անհավանական ստեղծագործական ակտիվության ժամանակն է եղել։
Աբրահամյանի նվերը Երևանին և «մոռացված» հայ-ռուսական հարաբերությունները
1930-ի մարտին ընդունվելով որպես «Իզվեստիայի» թղթակից` նա ներկա է եղել Բելոմորի ջրանցքի և Մեծ Ֆերգանյան ջրանցքի շինարարությանը, եղել է Կարագանդայի և Կուզբասի հանքերում, Մագնիտկայի և «Ուրալմաշի» գործարաններում, Տյան Շանի լեռներում և բևեռային Լապտևների ծովի ափին։ Այդ ճամփորդությունների մասին ակնարկները վեց ժողովածու են դարձել։
Էլ–Ռեգիստանը մահացավ 45 տարեկանում 1945 թվականի հուլիսին` Հաղթանակից օրեր անց։ Թաղված է Մոսկվայում։
Խոսում էին տարբեր լեզուներով, բայց բոլորը ծառայում էին Հայաստանին
Լրահոս
0